Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն» Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն է Կառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը Հեղուկ գազի գները էական կիջնեն Իրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ Ադրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասին Հայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի Իրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքները Գերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով

Հայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթՄայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրաՈւրուգվայում բացված Թումո կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտՎարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերինՈւկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FTՍա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարարՓամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել էԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցումՆա չգիտի, թե ինչի մասին է խոսումՌուսները զգում են, որ կրկին ապրում են երկաթյա վարագույրի ետևում, այս անգամ՝ թվայինՃապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր Նոտարական պալատի և Հաշտարարների պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիրԿառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի հերթական նիստըԻնչ ժամանակացույցով կաշխատի Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 5-ին
Հայաստան

Գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, այն հղի է լուրջ վտանգներով․ Դավիթ Հարությունյան

Իմ տպավորությունը հետևյալն է՝ դրված է գերխնդիր՝ ունենալ հլու և հնազանդ Սահմանադրական դատարան, և այդ խնդիրը լուծելու փորձերը ստիպում են մարդկանց անել հապճեպ, չմտածված քայլեր, որոնք շատ լուրջ խնդիրներ դեռևս կառաջացնեն Հայաստանի համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին։

«Ինչ վերաբերում է եվրոպական կառույցներին, ապա իհարկե եվրոպական կառույցին անդամակցելը, լինելը ավելի մեծ ընտանիքի անդամ ենթադրում է խաղի որոշակի կանոններ, որը երկիրը կամովին է ստանձնել, ու այդ խաղի կանոնները չպահպանելը այդ կառույցներում, անշուշտ, սասանելու է մեր հեղինակությունը, բայց կարծում եմ՝ ամենալուրջ խնդիրը դա չէ։ Իհարկե, պետք է ուշադրություն դարձնենք, շատ կարևորենք եվրոպական կառույցների կարծիքը, բայց եթե գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, դա շատ ավելի վտանգավոր է մեզ համար, մեր ապագայի համար, քան ուղղակի մեր դիրքերի թուլացումն է եվրոպական կառույցներում։ Պիտի գիտակցենք, որ սա մեր խնդիրն է և եթե մենք գնում ենք մի ճանապարհով, որը հակասահմանադրական է, այն հղի է այնքան լուրջ վտանգներով, որ մենք այսօր կարող ենք անգամ չգիտակցել»,-նշեց նա։

Հարությունյանը շեշտեց՝ եթե հանրաքվեի արդյունքում ՍԴ 7 դատավորների պաշտոնավարումը դադարեցվեց, մենք դեռ երկար ժամանակ տեսնելու ենք դրա բացասական հետևանքները․ «Եթե այս հանրաքվեն պսակվեց այն արդյունքով, որ ՍԴ դատավորները պետք է դադարեցնեն իրենց պաշտոնավարումը և նշանակվեն նոր դատավորներ, ապա մենք տասնամյակներ դեռ ճաշակելու ենք բացասական արդյունքը։ Ինչո՞ւ, որովհետև ուղիղ 12 տարով են նոր դատավորները նշանակվում, և ուղիղ 12 տարի հետո խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ կփոխի ամբողջ դատարանի կազմը, կհայտնվեն 12 նոր դատավորներ՝ ընտրված օրվա քաղաքական մեծամասնության կողմից։ Դուք չեք գտնի աշխարհում որևէ դատարան, որի կազմը ամբողջովին միանգամից փոխվում է։ Չեք գտնի մեկ պատճառով, որովհետև դա ստեղծում է ոչ միայն անկայություն, գալիս են բացարձակապես ինստիտուցիոնալ հիշողություն չունեցող անձինք և այլն, այլ դատական իշխանության առանձնահատկությունը հենց դա է, որ անդամները փոխվում են ժամանակի ընթացքում և միանգամից երբևէ չեն նշանակվում, որ կարողանան ապահովել բալանսավորումը»։