Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Հայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն» Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն է Կառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը Հեղուկ գազի գները էական կիջնեն Իրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ Ադրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասին

Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթՄայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրաՈւրուգվայում բացված Թումո կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտՎարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերինՈւկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FTՍա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարարՓամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել էԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցումՆա չգիտի, թե ինչի մասին է խոսումՌուսները զգում են, որ կրկին ապրում են երկաթյա վարագույրի ետևում, այս անգամ՝ թվայինՃապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր
Հայաստան

Երևի թե ինչ-որ սցենար է մշակվում Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ. Ստանիսլավ Տարասով

Բացի բարձրագոչ հայտարարություններից, թե բարեփոխումներ են իրականացնելու և նման բաներ, այս նոր խորհրդարանով Ալիևը սկսում է իշխանության փոխանցում: Այս մասին «168 Ժամին» ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

«Ալիևն իշխանության է բավականին երկար ժամանակ, ինչպես Նազարբաևը և հետսովետական տարածքի բոլոր ղեկավարները, նրա նկատմամբ վերջին շրջանում ուժեղանում էր քննադատությունը Եվրոպայից, ուստի ժամանակն է փոխանցել իշխանությունը և դուրս գալ այս զոմբի ղեկավարման կարգավիճակից: Խոսվում է Մեհրիբանի մասին, բայց չեմ ցանկանում աղմկոտ հայտարարություններ անել, ամբողջական տեղեկատվություն չունենք՝ վստահ պնդումներ անելու համար: Բայց պարզ է մեկ այլ բան, որ այն լուրջ որոշումը, որին գնաց Ալիևը, կարող է ունենալ երկու շարունակություն՝ իշխանության փոխանցում, որը տեղի կունենա դանդաղ հեղափոխության տեսքով, և արտաքին քաղաքականության վերաիմաստավորում. Ադրբեջանը կարող է ընտրել արտաքին քաղաքական նոր կուրս, բայց թե ինչպիսի, դեռ դժվար է ասել: Ալիևն այսօր պայքարում է իր իշխանությունը պահպանելու համար, իշխանության շարունակականությունը, քաղաքական կայունությունը, դուրս գալով այս թակարդից, որում նա հայտնվել է աշխարհաքաղաքական տեսանկյունից:

Ըստ Տարասովի՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում փոփոխություններ արդեն իսկ կան։ «11 ժամ՝ երկփուլ քննարկում տեղի ունեցավ Ժնևում, արդեն այդ փաստը նշանակում է, որ ծավալվում է առարկայական երկխոսություն, կա սցենար, որը սեղանին է: Ես ենթադրում եմ, նույնիսկ վստահ եմ՝ կա փաստաթղթի նախագիծ, որը քննարկվում է, բայց հարցն այն է, որ կողմերը դա չեն բարձրաձայնում և պահպանում են գաղտնիության ռեժիմը: Սակայն մարդիկ, որոնք առաջին օրը չէ, որ զբաղվում են այս հակամարտությամբ, կարող են ասել, որ, եթե խոսելու բան չկա, ապա նաև երկխոսություն չի կարող ծավալվել, եթե քննարկումներ կան նման տևողությամբ, նշանակում է՝ ընթանում են կոշտ, սուր քննարկումներ, իսկ թե ինչի շուրջ՝ կարող ենք միայն ենթադրել: Երևի թե ինչ-որ սցենար է մշակվում Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Ադրբեջանի դիրքորոշումն ինձ համար հասկանալի է, հանրայնորեն հայտարարում է տարածքային ամբողջականության մասին, իսկ սեղանի շուրջ փնտրում է փոխզիջումներ: Բայց, ինչպես ասում են՝ Ադրբեջանում իշխանությունը հին է, իսկ Հայաստանում նոր, որպես ժողովրդավար հռչակված իշխանություն է, բայց նոր իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, աշխատում են նույն օրենքներով, ինչ նախկին իշխանությունը, այսինքն՝ ոչինչ չի փոխվել»:

Կողմերն, ըստ նրա, հայտարարում են, թե Մադրիդյան սկզբունքներն իրավաբանական փաստաթուղթ չեն, դրանք ընդունվել են որպես բանակցային հիմք: «Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ակնարկել են, որ գոհ չեն Մադրիդյան սկզբունքներից, բայց ամեն դեպքում նրանք չեն չեղարկել այս ամենը: Եթե նրանք բանակցությունները շարունակում են, նշանակում է՝ Մադրիդյան սկզբունքներն աշխատում են, արդիականացված կամ չարդիականացված, բայց դրանք են բանակցային հիմքն այսօր: Երբ Փաշինյանը՝ կողմերից մեկը, ասում է, որ պետք է կողմնորոշվել Մադրիդյան սկզբունքների հարցում, ապա կարող է հայտարարել, որ դուրս է գալիս այդ օրակարգից, դեմ է դրան, առաջարկում է նոր խաղ, որպեսզի որևէ մեկի համար անհասկանալի չլինի, ապատեղեկատվություն չտարածվի: Օրինակ՝ եթե քեզ անհրաժեշտ էր սահմանադրական հանրաքվե, դու դա կազմակերպեցիր ԱԺ-ի միջոցով, նույն կերպ էլ այս հարցով կարող ես որոշում կայացնել, ասել, որ Մադրիդյան սկզբունքները մեզ ձեռնտու չեն, «Միացում», բայց դա չկա: Ես դա անվանում եմ երկակի ստանդարտ և կարծում եմ, որ Ադրբեջանն ավելի հետևողական և հստակ քաղաքականություն է վարում՝ ոչ մի ետքայլ, տարածքային ամբողջականություն: Դա մեզ դուր գա-չգա, դա իրենց դիրքորոշումն է», ասել է Տարասովը:

Իսկ Հայաստանը, փորձագետի խոսքով, 15, պայմանական ասած, դիրքորոշում է հայտնում՝ մեկ՝ Ղարաբաղը հակամարտության կողմ է, մեկ՝ ոչ, մեկ՝ Մադրիդյան սկզբունքները հարկավոր է փոփոխել, մեկ՝ ոչ: «Սրանք հակասական են, և այս ամենը հրապարակային է հայտարարվում, սրանք ոչնչի վրա չեն ազդում, ժողովուրդը չի ազդում որևէ որոշման վրա այս մասով, իսկ իրականում այլ մեխանիզմներ են գործում, դրանք գործում են Մնացականյան-Մամեդյարով հանդիպումների ժամանակ, մեզ այդ հայտարարություններից թվում է, թե ֆուտբոլ են խաղում, այնինչ խաղում են հոկեյ»:

Բանակցային սեղանի շուրջ կոնկրետ հարցե՞ր են քննարկվում՝ հարցին, Տարասովը դրական է պատասխանել. «11 ժամը նշանակում է, որ նրանք այնտեղ միմյանց չեն վիրավորում, նրանք ինչ-որ բան են պայմանավորվում: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհասկանալիորեն այս փուլում Ադրբեջանը գնաց ընտրությունների, Փաշինյանը ևս գնում է հանրաքվեի:

Այդ զուգահեռն, ըստ Տարասովի, կապ ունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ.

«Ե՛վ այնտեղ, և՛ այստեղ: Փաշինյանին ՍԴ-ն ինչո՞վ է խանգարում բարեփոխումներ իրականացնել: Այսինքն՝ ՍԴ-ն խոչընդոտում է վրեժխնդիր լինել ընդդիմախոսներից և նախկինների՞ց: ՍԴ-ն խոչընդոտում է իրականացնել բարեփոխումնե՞ր: Ո՛չ, ես այդ կարծիքին չեմ: Իսկ ինչո՞ւ է դա նախաձեռնվում: Ադրբեջանում ինչ-որ տեղ հասկանալի է, իսկ այստեղ՝ ինչն է պատճառը: Ինտրիգ կա այս ամենում, լուծարվեց խորհրդարանը, որը նվիրված էր Ալիևին, Փաշինյանը, օրինակ, Սարգսյանի թիմին հեռացրեց, դա հասկանալի է, իսկ Ալի՞ևը: Փաշինյանն է զուգահեռաբար գնում հանրաքվեի, բայց հանրաքվեն վտանգավոր է, քանի որ հնարավոր է, որ չլինի այն աջակցությունը, ինչպես նախորդ ընտրություններում, լինի, օրինակ, 50-60 տոկոս, կարձանագրվի, որ ազդեցությունը նվազում է, իսկ դա ճգնաժամային երևույթների նախադրյալ է: Ես վստահ եմ, որ կա կապ այս ամենի և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի միջև, լինելու են ընտրություններ Ղարաբաղում, հարց է առաջանում՝ իսկ ո՞վ կհաղթի Ղարաբաղում, չեմ ցանկանում ենթադրել, թե նախագահի թեկնածուների ցանկից որ թեկնածուին է աջակցում Փաշինյանը, կարծում եմ, որ կա նման ֆիգուր, այդ ընտրություններից հետո հանրաքվեի է գնում, կտեսնենք, թե հետո ինչպես է զարգանալու իրավիճակը: Երկու հակամարտող կողմեր ժողովրդավարական մեխանիզմներ են փորձում ներդնել, Ադրբեջանում՝ խորհրդարանական ընտրություններ, այստեղ՝ հանրաքվե, ի դեպ, սինքրոն: Ինչ-որ բան նախապատրաստվում է, թե ինչ՝ չեմ ցանկանում ենթադրել, չգիտեմ»: