Քանի՞ վարորդ է զրկվել վարորդական վկայականից
Մեր հաղորդումներում պարբերաբար ներկայացնում ենք ճանապարհային ոստիկանության ծառայությունն ու արդյունքները։ Եվ, այսպես, հունվարի 1-ից 29-ը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք խախտել են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը, կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0,5 միլիգրամը։
Նրանք 1 տարի ժամկետով զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Նույն ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 55 վարորդի, որոնք եղել են ոչ սթափ վիճակում և չեն ունեցել վարորդական վկայական։
Նրանց նկատմամբ կազմված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ քրեական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով։
Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանների հայտնաբերած ոչ սթափ վարորդներից 5-ը հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից։
Նրանք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները խախտելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին