Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի նահանջի և ավարտի ժամկետները
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին, հայտնում է Reuters գործակալությունը` հղում տալով ՉԺՀ կառավարության ներկայացուցչի հայտարարությանը:
Վիրուսի վերահսկման և կանխարգելման ազգային փորձագիտական խմբի ղեկավար Ջուն Նանշանը, իր հերթին հաստատել է այս տեղեկությունները։
«Մոտ 10 օր անց վիրուսի տարածումը կհասնի իր գագաթնակետին, այնուհետև կնահանջի»,- հայտարարել է նա պարբերականներից մեկին տված հարցազրույցի ընթացքում:
Նրա խոսքով՝ համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդները հիվանդության արագ հայտնաբերումը և մարդկանց մեկուսացումն է: Նանշանը առաջարկել է ծանր դեպքերի կառավարման մասնագետներին նույնպես ներառել Չինաստանի հիվանդանոցներ: Վերջինս հավատում է, որ այդ քայլով հնարավոր կլինի ավելի շատ կյանքեր փրկել:
Նոր կորոնավիրուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 132-ի, իսկ հիվանդությամբ վարակվածների թիվը կազմել է 5974: Այլ երկրներում հիվանդության հաստատված դեպքերը ներառյալ՝ վարակված մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 6052:
Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:
Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում, Ուկրաինայում և այլուր:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ