Հաքերներին 1 մլն դոլար են առաջարկել Tesla Model 3-ը կոտրելու համար
Հաքերների Pwn2Own մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ երկրորդ տարին անընդմեջ «Ավտոմեքենաներ» անվանակարգի հովանավորը կլինի Tesla-ն։ Ամերիկյան մակնիշը ոչ միայն նոր Model 3 սեդանի երկու կոտրման հնարավորություն կընձեռի, այլեւ մի քանի մեքենա կտա հաղթողներին։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը գումարի տեսքով կգերազանցի միլիոն դոլարը, գրում է «Մոտոր»-ը։
Այս տարի Zero Day Initiative մրցույթի կազմակերպիչները որոշել են խստացնել մասնակիցների խնդիրը։ Նրանք պետք է իրենց ուժերը փորձեն էլեկտրամոբիլի մի քանի ենթահամակարգերը կոտրելու մեջ, որոնք Tesla-ի անվտանգության երեք մակարդակ ունեն։ Առաջին փուլում, որն ամենաբարդն է, պահանջվում է ստեղծել էքսպլոյթների շղթա պատահական կոդի համար, որը թույլ կտա մտնել «Ավտոպիլոտ», VCSEC (Vehicle Controller Secondary) համակարգ, որը պատասխանատու է սրահի եւ Gateway տվյալների կենտրոնական շլյուզի պաշտպանության համար։ Ամենահաջողակ կոտրողը կստանա 500 հազար դոլար եւ Model 3։
Երկրորդ փուլի մրցանակն ավելի համեստ է, ինչպես եւ դրա առաջադրանքը։ Հաքերները պետք է կոտրեն մուլտիմեդիա համակարգը, «Ավտոպիլոտը» կամ CAN անվադողը։ Հաջող փորձի համար նրանք կստանան 50-100 հազար դոլար։ Երրորդ փուլում մասնակիցը պետք է կոտրի մեդիակենտրոնը USB ֆլեշի օգնությամբ, անջատի ավտոպիլոտը կամ կոտրի սմարթֆոնի վիրտուալ բանալին։ Այստեղ նախատեսված է ոչ միայն դրամական պարգեւատրում, այլեւ նոր էլեկտրաքար։
2016 թվականին չինական Keen Security Lab of Tencent «սպիտակ» հաքերների խմբին հաջողվեց հեռվից կոտրել «Տեսլան»՝ օգտագործելով ԾԱ-ով վարակված Wi-Fi։ Դա համարվում է պատմության մեջ նման կոտրման առաջին դեպքը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին