Nissan-ի նախկին ղեկավարը Տոկիոյում տնային կալանքից փախչելուց հետո Լիբանանում հանդիպել է երկրի նախագահի հետ
Թուրքիայի ոստիկանությունը 7 մարդու է ձերբակալել, այդ թվում և 4 օդաչուի՝ կապված Nissan-ի նախկին ղեկավար Կառլոս Գոնի տարանցիկ թռիչքի հետ, որը Ճապոնիայից Լիբանան փախչելիս Ստամբուլի տարածքով է անցել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրքական հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ Renault-Nissan-Mitsubishi միության նախկին ղեկավարը Տոկիոյից Բեյրութ փախչելուց հետո հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
Աղբյուրի տեղեկություններով` հանդիպման ժամանակ Գոնը շնորհակալություն է հայտնել լիբանանցի առաջնորդին աջակցության համար, որը նա տրամադրել է իրեն և իր կնոջը, երբ Գոնը կալանքի տակ է եղել:
Հիշեցնենք, որ Կառլոս Գոնի նկատմամբ տնային կալանք էին սահմանել Տոկիոյում, սակայն վերջինիս հաջողվել է փախուստի դիմել և մեկնել Լիբանան, որի քաղաքացի է հանդիսանում գործարարը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին