Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աստղային կազմ՝ ընդդեմ Բրազիլիայի Թրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. Լուկաշենկո Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Վերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափով Բլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համար Միլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնում Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրեն Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են

Աստղային կազմ՝ ընդդեմ ԲրազիլիայիԹրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. ԼուկաշենկոԱրա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնիցՎերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափովԲլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համարՄիլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնումՄելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողությունՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգովԻսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով«Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրենՓարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում ենՔեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստեսԱյսօր կսկսվի գարնանային գիշերահավասարըԹբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագանԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «19th Agzamov Memorial»-ի առաջին երկու խաղափուլերումԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալՇրջանառվող Սահմանադրության «նախագիծը» վերջնական չէ. ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումըԻրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասինԷս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ էՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերըԻսրայելում ձերբակալվել է պահեստազորային՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՔԿՀ-ում կալանավորվածը փորձել է ինքնասպան լինելԾաղկաձորում 24 ժամ ջուր չի լինիԵս չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. ԹրամփՍամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան«Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթԱրաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը ՄասկատումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի մաhվան մասինԻրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունիՊատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո ԳուտերեշՆեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումիցՄեր աղջիկները ուշ ժամի հանգիստ, ոտքով գալիս են տուն, սա Հայաստանի լավ վիճակի մասին է խոսում. Անդրանիկ ՔոչարյանԵրեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնունԿուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարցԻրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». ՆեթանյահուԱլիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուցՇարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համարԵրուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարումԱշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն կասեցվել. ՍԱՏՄԷստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համարՄակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցըԱՄՆ-ն կարագացնի Մերձավոր Արևելք ծովային հետևակայինների ուղարկումը. NBC NewsԲաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել ենԱմփոփվել են «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքներըԱպօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը վերականգնվել էԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծըՀՀ սնանկության դատարան 2025-ի ընթացքում մուտքագրվել է 4733 սնանկության գործԻրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Վերլուծական

Ինչպես են ծաղրում մեր երկիրն ու ժողովրդին

Դեռ ապրիլյան կամ մայիսյան «հեղափոխության» հաղթանակից շատ չանցած արդեն իսկ նկատելի էր, որ ինչ-որ մի անտեսանելի ուժ, ամենամեղմ բնորշմամբ, ծաղրում է մեր երկիրը, ՀՀ քաղաքացիներին:

Արժեզրկել հայ ժողովրդի հաղթանակները, արժեզրկել հաղթանակը կերտած հերոսներին, արժեզրկել եւ ծաղրել այն ամենը, ինչի հետեւանքով կթուլանա պետությունը: Ընդ որում, սա արվում էր եւ արվում է բավական լուրջ մեթոդների եւ եղանակների կիրառմամբ, ինչը թույլ է տալիս այս ամենը ներկայացնել որպես բազմաչարչար եւ կեղեքված ժողովրդի շահերից բխող գործողություններ:

Երկիրը եւ ժողովրդին ծաղրելուց բացի հետեւողականորեն ամեն ինչ արվում է Հայաստանի միջազգային վարկանիշը զրոյացնելու, Հայաստանը աշխարհում լավագույն դեպքում Ալբանիայի կամ վատագույն դեպքում կենտրոնաաֆրիկյան երկրների շարքին դասելու համար:

Քրեական գործ է հարուցվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: Նրան ձերբակալում են, անգամ փորձում կալանավորել: Մի՞թե Յուրի Խաչատուրովն այն հանցագործն էր, որին այդքան շտապ պետք էր կալանավորել՝ գցելով Հայաստանի միջազգային հեղինակությունը, վատթարացնելով հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանը դնել ծիծաղելի վիճակում ամբողջ աշխարհի աչքի առաջ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ անհեթեթ քրեական գործ հարուցվեց եւ նա կալանավորվեց: ՀՀ երկրորդ նախագահը մինչ օրս ապօրինաբար զրկված է ազատությունից: Մի՞թե սա ծաղր չէ երկրի եւ ժողովրդի նկատմամբ, իհարկե՝ ծաղր է: Մի՞թե ծաղր չէ մարտի մեկի ողբերգության զոհերի հարազատների նկատմամբ, երբ նրանց անդադար, նույն համառությամբ բերում եւ նստեցնում են դատական նիստերի դահլիճի ամենակենտրոնում, երբ հարուցված քրեական գործը որեւէ կերպ կապված չէ տեղի ունեցած սպանությունների հետ:

Երկիրը ենթարկվում է ծաղրի, ժողովուրդը ենթարկվում է ծաղրի, իսկ հարեւան առնվազն երկու երկրներում ուրախությունից ձեռքերը շփում են: Հայաստանում տեղի է ունենում այն, ինչն իրենք իրենց ամենավարդագույն երազներում չէին կարող տեսնել: Կալանավորված է Ռոբերտ Քոչարյանը, քրեական գործեր են հարուցված եւ դատվում են Արցախյան հաղթանակը կերտած զինվորականները:

Դեռ շատ վաղուց է հայտնի, որ երբ ինչ-որ երկրի դեմ հարձակում է սկսվում, ամեն ինչ անում են ներսից այդ պետությունը կազմալուծելու, կազմաքանդելու համար: Ընդ որում, առաջին քայլերից մեկը լինում է հերոսներին արժեզրկելու գործընթացը: Մեր դեպքում սրան գումարվեց նաեւ Հայաստանի մի հատվածի թշնամացման փորձը արցախցիների նկատմամբ: Այս գործընթացի շրջանակներում առաջին քայլն արվեց կապտամազիկի օգնությամբ, որն իբր ծխել էր կեսգիշերին եւ դրա համար արցախցի «դաժան» ոստիկանները տարել էին ոստիկանական բաժին:

Երկրի եւ ժողովրդի նկատմամբ ծաղրը այսքանով չէր կարող ավարտվել եւ չավարտվեց: Անհրաժեշտ էր ծաղրուծանակի ենթարկել Արցախի հաղթանակի գործում ոչ քիչ ներդրում ունեցած, Վազգեն Սարգսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Մանվել Գրիգորյանին: Իհարկե, նա հրեշտակ չէ, գուցե օրենքի հետ էլ կարող էր խնդիրներ ունենալ, բայց որոշեցին նրան կալանավորել բոլորովին այլ կերպ՝ փորձելով արժեզրկել հայ սպայի կերպարը: Հայ սպան ներկայացվեց որպես երեխաների թխվածքաբլիթներ եւ նամակներ, ինչպես նաեւ խտացրած կաթ գողացող մի ստահակ:

Հուզական մանիպուլյացիայի համար չափաբաժինը հզոր էր եւ այն գործում է մինչ օրս, եւ երբ ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չեն փոխում, դեռ գտնվում են մարդիկ, որոնք ասում են, իսկ լա՞վ էր, որ նա խտացրած կաթերը գողանում էր:

Մեր երկրի հակառակորդները, թշնամիները տեսնելով այս պատկերը, տեսնելով Արցախում հաղթանակներ տարած մարդու նկատմամբ այս վերաբերմունքը չեն կարող չզսպել իրենց ծիծաղն ու ուրախությունը:

Իսկ մի՞թե ծաղր չէ երկրի եւ ժողովրդի նկատմամբ, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան կոչ է անում շրջափակել դատարանները, իսկ հաջորդ օրն այդ հակաօրինական գործողությանը մասնակցում են Ազգային ժողովի պատգամավորներ, բնականաբար, քաջ ոստիկանների լուռ հայացքների ներքո, այն նույն ոստիկանների, որ հետո հարձակվում եւ բերման են ենթարկում մի խումբ խաղաղ նստացույցավոր երիտասարդների նկատմամբ, որոնք պահանջում են հարգել Հայաստանի պետական լեզուն, որոնք պահանջում են ԿԳՍՄ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը, որի նշանակումն այս պաշտոնին, ի դեպ, Հայաստանը ծաղրի ենթարկելու քայլերից մեկն է: Եւ ոչ միայն այս նշանակումը, այլ գրեթե ողջ կադրային քաղաքականությունը:

Ի վերջո, կառավարության անդամների մի զգալի մասը, խորհրդարանական կառավարող խմբակցության ճնշող մեծամասնությունը քաղաքականությունից հազարավոր կիլոմետրերով հեռու են:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձերը, Ամուլսարի հանքը համառորեն շահագործելու ձգտումը եւս ծաղր է ուղղված մեր պետության եւ ժողովրդի դեմ: Իսկապես, ինչո՞ւ պետք է Հայաստանի նման երկիրը Ջերմուկի նման միջազգային նշանակության առողջարան ունենա: 

Պետության եւ ժողովրդի նկատմամբ ծաղր է նաեւ այն, թե ինչ բառապաշարով եւ տոնայնությամբ է խոսում երկրի թիվ մեկ պաշտոնյան: Քաղաքակիրթ երկրներում, անգամ կիսանորմալ երկրներում նույնիսկ դատարանի վճռով դատապարտվածների հետ են ընդգծված հարգանով խոսում, աշխատելով չվիրավորել նրանց արժանապատվությունը: Իսկ մենք անդադար առաջին դեմքից լսում ենք՝ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, քյաբաբ առ քյաբաբ բացահայտումների, թաթիկները կտրելու, խոզի գլուխները ցեխաջրի, թե կեղտի մեջ ընկնելու, պինցետով նկուղներից հանելու մասին:

Երբ առաջին դեմքից նման բացասական էներգիա է դուրս գալիս, երկրում ոչ առաջընթաց, ոչ էլ դրական զարգացումներ կարող են լինել: Ընդ որում, սա եւս մատուցվում է այնպես, որ այս ամենը բխում է աղքատ պողոսների շահերից, այնինչ, սրա հետեւանքներն առաջինը զգում են հենց աղքատները:

Պետության, ժողովրդի նկատմամբ ծաղր էր եկեղեցու դեմ ուղղված գործողությունները, կաթողիկոսին քաշքշելը: Այս գործողություններն անգամ իշխանությունների ընտրազանգվածի մոտ պաշտպանություն չգտան, որից հետո որոշում կայացվեց Հայ եկեղեցու պատմություն առարկան հանել դպրոցներից: հետո սահուն անցում կատարվեց հայերեն ու հայ գրականությունը, հայոց պատմությունը բուհերից հանելու գործին:

Պետության եւ ժողովրդի նկատմամբ ծաղր է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Ծաղր եւ ապտակ է պետությանը, երբ օրենքով կաշառք է առաջարկվում ՍԴ անդամներին: Սա ուղիղ հարված է պետության ողնաշարին: Հիմա պատկերացրեք, թե մենք, մեզնից յուրաքանչյուրն ինչպես կվերաբերվի այն երկրին, այն ժողովրդին, որտեղ այս կամ այն կառույցի աշխատողներին օրենքով կաշառք են առաջարկում:

Ծաղրն այսքանով, ցավոք, չի ավարտվում: Հայաստանը պետք է աշխարհի առաջ խայտառակել, ներկայացնել որպես վայրի բարքերի տեր մարդկանց երկիր: Եւ այստեղ հայտնվում է երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված գործը:

Ընդ որում, քիչ կրթված, կյանքում անգամ մեկուկես գիրք չկարդացած ընտրազանգվածի համար մանիպուլյատիվ հնարք է կիրառվում: Այս պատմությունն այնպես է ներկայացվում, կարծես ծննդատներից երեխաներին գողացել եւ հանձնել են օտարերկրացիներին:

Իրականում գործ ունենք բոլորովին այլ երեւույթի հետ: Բայց դա այս ամենի բեմադրիչներին քիչ է հետաքրքրում: Նրանց պետք էր ներկայացնել հրեշների, արնախումների, երեխաներին ծնողներից գողացողներին եւ վաճառողներին: Շոուի համար ձերբակալել, կալանավորել մի քանի հոգու:

Մի պահ փորձեք տուրք չտալ հույզերին, ձեր դեմ իրականացվող գրոհին եւ կհասկանաք, որ անգամ ամենաչար բժիշկը, մանկատան աշխատակիցը չի համարձակվել ծնողի կամքին հակառակ երեխային խլել ընտանիքից: Դեռ եկեք գոհ լինենք, որ այդ մարդիկ կարողացել են այդ վայ մայրերին համոզել չընդհատել հղիությունը, երեխա ունենալ եւ նրանց հանձնել հոգատար ընտանիքիների, որտեղ նրանք ապրում են արժանապատիվ կյանքով: Թե՞ ուզում էիք երեխաներն արժանանային գյուղական զուգարանը նետված նորածնի, Գյումրիի աղբամաններից մեկը նետված մեկ տարեկան երեխայի բախտին:

Հայաստանը ներկայացվեց որպես վայրենի բարքերի տեր երկիր, իսկ վարչապետն էլ այս ամենը ամեն կերպ քարոզում է, եւ անդադար փնովում մեր կրթական համակարգը, որտեղ սովորել է հենց ինքը, իր երեխաները: Իհարկե, մեր կրթական համակարգը չի կարող կատարյալ լինել, բայց նաեւ այնպիսին չէ, ինչպես ներկայացնում են Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը:

Ծաղր է ժողովրդի եւ պետության նկատմամբ, երբ էժանագին ոստիկանական բեմադրություն է ցուցադրվում՝ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա կողմնակիցներին վարկաբեկելու համար: Ծաղր է երկրի եւ ժողովրդի նկատմամբ, երբ հարձակման են ենթարկվում, արժանանում հայհոյանքների եւ անեծքների այն մտավորականները, որոնք կոչ են անում փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Երկրում փորձ է արվում ստեղծել անցած դարի երեսունականների մատնության մթնոլորտը: Խրախուսվում են սուտ մատնությամբ զբաղվողները, գործ տվողները:

Մի՞թե ծաղր չէ երկրի նկատմամբ, երբ ադրբեջանցի պսեվդոգործարարի ցուցմունքով կամ անհասկանալի գործարար Սիլվայի ֆանտաստիկ պատմություններով քրեական գործեր են հարուցվում:

Թվարկումը կարող ենք անդադար շարունակել, օրինակ, հիշելով ԿամԱզ-ների խայտառակ պատմությունը, Նոր տարվա համար հատկացված մոտ մեկ միլիոն դոլարը, ավիացիայի ոլորտում տիրող խայտառակ պատկերը, կես միլիոնանոց ուղեւորությունը ԱՄՆ, 56 միլիոնանոց օդանավի պատմությունը, վարչապետի առանձնատնից-առանձնատուն փոխադրումներն ու դրանց նորոգման հետ կապված պատմությունները, բայց այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ ինչ-որ մի անտեսանելի ուժ հիմա մի լավ ուրախանում է այս ամենով, իր բեմադրած ներկայացումից եւ մեր երկրի ու ժողովրդի ներկա վիճակից:

Մնում է հետեւություններ եւ քայլեր անել: Ի վերջո հաստատ այնքան ռեսուրս եւ ներուժ չունենք, որ անդադար դիմանանք այս անբարո փորձարկումներին:

Գեղամ Նազարյան

Top-News.am