«АвтоВАЗ» ընկերությունը սկսել է նորացված սրահով Lada 4х4 ամենագնացների արտադրությունը
Ռուսական «АвтоВАЗ» ավտոշինական ընկերությունը սկսել է նորացված սրահով Lada 4х4 ամենագնացների արտադրությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Lada-ն սկսում է արդիականացված 4х4 ամենագնացի արտադրությունը: Մեքենան ստացել է ավելի ժամանակակից սրահ, դարձել է առավել հարմարավետ և անվտանգ: Ամբողջովին նորացված վահանակում հայտնվել է ջերմաստիճանի համակարգի կառավարման նոր բաժին: Մեքենայում ավելացվել են երկու 12V հզորությամբ վարդակներ, արագաչափն ու տախոմետրը ստացել են առավել հարմարավետ սպիտակ լուսավորում»,-ասված է ընկերության հայտարարության մեջ:
Տեղեկության համաձայն՝ թարմացվել են նաև նստատեղերը, առաստաղը, կողային ապակիները, օգտագործվել են շարժիչի նոր կցորդներ՝ թրթռման մակարդակը նվազեցնելու համար:
«Lada 4х4 ամենագնացների ընտանիքի բոլոր մեքենաները ենթարկվել են նշված փոփոխություններին, Lada 4х4 Urban մոդելը ստացել է նաև նոր՝ հակամառախուղային լուսարձակներ: Վաճառքի մեկնարկի ամսաթիվը, ամբողջական հավաքածուի կազմը և գները կհրապարակվեն լրացուցիչ»,-տեղեկացնում է ընկերությունը:
Ներկայում Lada 4х4 մեքենաները գնորդներին առաջարկվում են՝ սկսած 524 000 ռուբլուց (մոտ 8400 դոլար):


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին