Լուսինե Հովհաննիսյան. Ուրախությամբ հայտնում եմ
Նյութ հրապարակելուց հետո արձագանքները հազվադեպ են ուրախացնող լինում, որովհետև ընդունված է, որ արծարծվող խնդրին պետք է հակադարձեն հակափաստարկներով, և՝ այդքանը:
«Հետքը» որոշել է այցելել վիրավոր զինվորներին եւ նյութեր պատրաստել։ Այցելելուց հետո այնպես եղավ, որ նյութը նրանցից մեկի մոր մասին ստացվեց ու շարունակվեց այդ ոճով: Երբ տպագրվեց իմ «Գյոզալը» հոդվածը, անկեղծ ասած, ինչպես սովորաբար լինում է ցանկացած խնդրի մասին նշելուց հետո, սպասում էի հակադարձման և «միայն վատը տեսնելու» արդեն սովորական դարձած մեղադրանքի, որի հիմքում, իհարկե, միայն լավը տեսնելու արդեն շատ մեծացած ցանկությունն է:
Առավոտյան Զինված ուժերի գլխավոր շտաբից արձագանքեցին տպագրված հոդվածին և խոստացան, որ բոլոր նշված փաստերը ստուգելուց հետո, եթե դրանք համապատասխանեն իրականությանը, Թամոյան Ուսոն, որն այդ պահին ծառայության մեջ էր, անհապաղ կզորացրվի՝ հաշվի առնելով նշված բոլոր հանգամանքները:
Ես շատ զգուշորեն հաղորդեցի տեղի ունեցածը զինվորի մորը՝ վախենալով անհիմն հուսադրել: Մոտ մի ժամից նա զանգեց ինձ: Հավանաբար շատ վաղուց այդպիսի ուրախության սովոր չէին եղել նրա ձայնալարերը: Այդ կինը բառերը կուլ տալով պատմում էր, որ զինկոմիսարիատից եկել են իրենց տուն, ստուգել են բոլոր նշված փաստերը, հավաքել են փաստաթղթերը և խոստացել են տեղյակ պահել գործի ընթացքի մասին:
Քանի դեռ պաշտոնապես ամեն ինչ հաստատված չէր, ես մեծ դժվարությամբ զսպում էի ինձ ու չէի հայտնում այս հուսադրող իրադարձության մասին:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ուսո Թամոյանի զորացրման հրամանը: Ինձ համար սա մեծ հաջողություն էր, ոչ այն պատճառով, որ նյութի հեղինակը ես եմ, այլ որ Հայաստանում խնդիրներին արձագանքելն ու օրենքի սահմաններում շատ էական շտկումներ անելը հնարավոր ու կատարված փաստ տեսա:
Շնորհակալություն հոդվածին արձագանքելու և հուսադրող որոշման համար:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին