Ford-ը «մարտահրավեր է նետել» Tesla-ի էլեկտրապիկապին. Իլոն Մասկն իր համաձայնությունը տվել է (տեսանյութ)
Ամերիկյան Ford ընկերության նոր բիզնես մոդելների ստեղծմամբ զբաղվող Ford X ստորաբաժանման ղեկավար Սանդիփ Մանդրան «մենամարտի» է հրավիրել Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկին: Այս մասին Twitter-ում գրել է Մանդրան:
Ford-ը որոշել է Tesla-ին «մարտահրավեր նետել» Մասկի Twitter-յան էջում հրապարակված տեսանյութից հետո, որտեղ նոր Cybertruck ֆուտուրիստական էլեկտրապիկապը ճոպանի ձգմամբ մրցում է F-150 պիկապի հետ և հաղթում:
Սանդիփ Մադրան առաջարկել է Իլոն Մասկին տրանսպորտային միջոցների օբյեկտիվ համեմատություն անցկացնել:
Նշենք, որ տեսանյութը, որում Cybertruck-ը հեշտությամբ քաշում է Ford F-150-ին, համացանցում շատ վեճերի առիթ է տվել: Օգտատերերն այդ «մարտն» այնքան էլ արդար չեն համարել` հաշվի առնելով որոշ տեխնիկական մանրուքներ:
Ի դեպ, Մասկը համաձայնել է պիկապների միջև մենամարտ անցկացնելուն: Սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ Ford-ի թոփ մենեջերը պարզապես կատակել է, և իրենք չեն պատրաստվում որևէ մեկին որևէ բան ապացուցել:
Հիշեցնենք, որ ամերիկյան Tesla ընկերությունը, որն աշխարհում էլեկտրամեքենաների խոշորագույն արտադրողներից է, իր նոր արտադրանքը՝ Cybertruck էլեկտրական պիկապը, ներկայացրել է օրեր առաջ։
Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ նոր պիկապը ֆունկցիոնալ հատկանիշներով նման է լինելու Ford F-150 բենզինային մոդելին: Ավտոմեքենան նախագծելիս Մասկը ոգեշնչվել է Blade Runner գիտաֆանտաստիկ ֆիլմից, որի գործողությունները տեղի են ունենում 2019-ի նոյեմբերին:
Մեքենան արտադրվելու է երեք տարբերակով՝ մեկ լիցքով 400, 480 ու 800 կիլոմետր ընթացքով։ Տարբերակները տարբերվում են նաև շարժիչների քանակով՝ մեկից երեք։
Պիկապի արժեքը սկսվում է 39 900 դոլարից։ Ամենաթանկ մոդելի գինը կսկսվի 69 990 դոլարից:
Cybertruck pulls F-150 uphill pic.twitter.com/OfaqUkrDI3
— Elon Musk (@elonmusk) November 24, 2019


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին