Տիմատիի սիրելին գնել է Իլոն Մասկի՝ 77 հազար դոլար արժողությամբ նոր էլեկտրական պիկապը (տեսանյութ)
Ռեփեր Տիմատիի սիրելին՝ Անաստասիա Ռեշետովան, որը վերջերս երգչին որդի է պարգևել, հետաքրքրվում է ոչ միայն մանկական սնունդով, շապիկներով ու տակդիրներով, այլ նաև նորագույն տեխնոլոգիաներով։ Մոդելին, օրինակ, շատ է հետաքրքրել Իլոն Մասկի նոր ֆուտուրիստական հայտնագործությունը՝ Cybertruck էլեկտրական պիկապը:
Ռեշետովան իր ինստագրամյան էջում ուղիղ կապով հայտարարել է. «Համացանցում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Իլոն Մասկի նորույթը՝ Cybertruck-ը։ Այն զրահապատ, գերարագ էլեկտրական պիկապ է։ Ես հիացած եմ։ Կարծում եմ՝ նման ավտոմեքենաներն են մեր մոլորակի ապագան»։
Այնուհետև Ռեշետովան անսպասելիորեն հայտարարել է, որ հենց այդ պահին իր հետևորդների «ներկայությամբ» կպատվիրի «ավտոմոբիլային հրաշքը»։ Անաստասիան ընտրել է ամենաթանկ մոդելը, որի արժեքը 77 հազար ԱՄՆ դոլար է։
«Վե՛րջ։ Այժմ կարելի է համարել, որ այն իմն է։ Ահա ծանուցում ստացա, որ գումարը փոխանցվել է, էլէկտրոնային նամակն էլ հաստատեց, որ պատվերը հաստատված է։ Սա լավագույն առցանց գնումն է, որ երբևէ արել եմ»,- ասել է Ռեշետովան։
Հիշեցնենք, որ ամերիկյան Tesla ընկերությունը, որն աշխարհում էլեկտրամեքենաների խոշորագույն արտադրողներից է, իր նոր արտադրանքը՝ Cybertruck էլեկտրական պիկապը, ներկայացրել է օրեր առաջ։
Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ նոր պիկապը ֆունկցիոնալ հատկանիշներով նման է լինելու Ford F-150 բենզինային մոդելին: Ավտոմեքենան նախագծելիս Մասկը ոգեշնչվել է Blade Runner գիտաֆանտաստիկ ֆիլմից, որի գործողությունները տեղի են ունենում 2019-ի նոյեմբերին:
Մեքենան արտադրվելու է երեք տարբերակով՝ մեկ լիցքով 400, 480 ու 800 կիլոմետր ընթացքով։ Տարբերակները տարբերվում են նաև շարժիչների քանակով՝ մեկից երեք։
Պիկապի արժեքը սկսվում է 39 900 դոլարից։ Ամենաթանկ մոդելի գինը կսկսվի 69 990 դոլարից:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին