Դուխով եւ հպարտ թանկացումներին ընդառաջ
Հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսում են գործել ԵՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։ Իհարկե, շատ ապրանքատեսակների գնաճն իրենց վրա կզգան շատ քչերը, մասնավորապես նրանք, ովքեր կահույք կամ երաժշտական գործիք կգնեն: Այսուհանդերձ գոյություն ունեն այնպիսի ապրանքատեսակներ, որոնց հետ Հհ քաղաքացին առնչվում է գրեթե ամեն օր:
Բան այն է, որ թանկանալու են առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքատեսակներ: Հավի, տավարի սառեցրած մսի ներմուծման դեպքում մաքսատուրքը կբարձրանա 2,5-3, կաթնամթերքի եւ կարագի դեպքում՝ 2, մարգարինի՝ 12, բրնձի՝ 3, արեւածաղկի ձեթի՝ 2, շինանյութի, ցեմենտի եւ դրա հավելումների դեպքում՝ 3 տոկոսով։
Հիմա հաշվեք, թե մաքաստատուրքի բարձրացումը որքան կանդրադառնա ապրանքների գների վրա եւ հիշեք իշխանությունների հպարտ հայտարարությունները աշխատավարձերի կամ կենսաթոշակի տասը տոկոսանոց աճի մասին:
Թանկանալու են նաեւ դեղերը, եթե այն ներմուծված է երրորդ երկրներից: Այս ամենը, բնականաբար, չի կարող ուրախացնել ՀՀ քաղաքացուն, որի իրական եկամուտները չեն աճում, իսկ գները թանկանում են: Անգամ պաշտոնական տվյալներով, արդեն իսկ գնաճը հասել է հինգ տոկոսի: Կարելի է կռահել, որ հունվարից այս ցուցանիշն անշեղորեն աճելու է, իսկ մենք, ավելի ճիշտ կառավարությունը շարունակում է խոսել տասը տոկոսով կենսաթոշակները բարձրացնելու մասին:
Առանձնապես ուրախանալու առիթ չունեն նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվողները: Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար սահմանին ներմուծողները կվճարեն 3-4, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2,5-4 տոկոսով ավելի։
Քաջածանոթ լինելով հայ առեւտրականի, բիզնեսմենի հոգեբանությանը, դժվար չէ կռահել, թե տեղական շուկայում գյուղացու վրա որքան թանկ կնստի սերմացուի կամ պարարտանյութերի համար:
Այսքանից հետո դժվար է ասել, թե կառավարությունն ինչ խոսքեր է գտնելու ՀՀ քաղաքացիներին ոգեւորելու եւ քաջալերելու համար, երբ համառ խոսակցություններ են պտտվում, որ թանկանալու է նաեւ գազը:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս