Անվանվել են աշխարհի ամենավատ քաղաքները վարորդների համար
Բրիտանական Mister Auto ընկերությունը հետազոտություն է իրականացրել ըստ 15 տարբեր չափորոշիչների եւ պարզել, թե որ քաղաքներն են ավելի հարմարեցված վարորդներին եւ որոնք, ընդհակառակը, կարելի է անվանել ամենավատը վարորդների համար, գրում է «Մոտոր»-ը։
Ընկերության փորձագետները հավաքել են տվյալներ երեք հիմնական չափորոշիչներով՝ ենթակառուցվածք, անվտանգություն եւ տարեկան ավտոմեքենայի ծախս։ Սկզբում դիտարկել են հարյուրավոր քաղաքներ, բայց հետազոտության արդյունքներով կազմվել է «շորթ-լիստ» 100 քաղաքից։
Այդ քաղաքներում իրավիճակն ավելի մանրամասն են ուսումնասիրել՝ հետազոտելով բնակչության մեկ շնչին ընկնող մեքենաների թիվը, միջին օրական կուտակումները, ճանապարհների եւ հանրային տրանսպորտի որակը, մահացության գործակիցը 100 հազար բնակչի հաշվով, կայանման եւ բենզինի արժեքը։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել է 15 տարբեր գործոն։
Արդյունքում՝ վարորդների համար լավագույն քաղաքներն են.
1. Քալգարի, Կանադա
2. Դուբայ, ԱՄԷ
3. Օտտավա, Կանադա
4. Բեռն, Շվեյցարիա
5. Էլ Պասո, ԱՄՆ
6. Վանկուվեր, Կանադա
7. Գյոթեբորգ, Շվեդիա
8. Դյուսելդորֆ, Գերմանիա
9. Բազել, Շվեյցարիա
10. Դորտմունդ, Գերմանիա
Մոսկվան աշխարհի ամենավատ քաղաքների շարքում տասներորդն է վարորդների համար։ Ճանապարհներին ագրեսիայի մակարդակը Ռուսաստանի մայրաքաղաքում ավելի բարձր է, քան մասնակից ցանկացած քաղաքում՝ 98,46 կետ։ Լավագույն քաղաքներում այդ ցուցանիշը չի գերազանցում 20 կետը, իսկ ճապոնական Տոկիոյում եւ Օսակայում հավասար է մեկի։ Մոսկվայում ամենաբարձրերից է մահացության ցուցանիշը ճանապարհներին՝ 18 կետ։ Իրավիճակն ավելի վատ է միայն Լագոսում, Նիգերիա (26,20), Կալկաթայում, Հնդկաստան (22,60), Մումբայում, Հնդկաստան (22,60) եւ ամերիկյան Օռլանդոյում (23,40)։
Աշխարհի ամենավատ քաղաքների վարկանիշը վարորդների համար հետեւյալն է.
1. Մումբայ, Հնդկաստան
2. Ուլան Բատոր, Մոնղոլիա
3. Կալկաթա, Հնդկաստան
4. Լագոս, Նիգերիա
5. Կարաչի, Պակիստան
6. Բոգոտա, Կոլումբիա
7. Սան Պաուլո, Բրազիլիա
8. Մեխիկո, Մեքսիկա
9. Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
10. Մոսկվա, Ռուսաստան։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին