Rolls-Royce ընկերությունն առաջին քրոսովերն է ներկայացրել
Rolls-Royce ընկերությունն ընդլայնել է Black Badge «ապստամբական» շարքը՝ այն հավելելեով Cullinan քրոսովերով։ Այս ավտոմեքենան ստացել է ավելի հզոր շարժիչ, վերակարգավորված անվադողեր եւ տրանսմիսիա, իսկ առաստաղն առաջին անգամ լուսավորվել է արհեստական աստղերով, հայտնում է Motor-ը։
Rolls-Royce-ի վստահեցմամբ, Black Badge շարքը անձնավորում է ապրանքանիշի «մուգ ալտերը»։ Այն հասցեագրված է նորարաներին եւ առաջամարտիկներին՝ նրանց, ովքեր կանոններով չեն ապրում։ Դա մասամբ արտահայտվում է թափքի բազային մուգ սեւ գույնի մեջ, թեեւ պատվիրատուին հասանելի է 44 000 երանգներով ներկապնակ։ Դրանցից յուրաքանչյուրը քսվում է մի քանի շերտով եւ անցնում է ձեռքով հղկման տասը փուլ։
Գիշերվա թեման խաղարկվում է նաեւ սեւ փայլուն ներկով պատված «Էքստազի ոգի» մասերի մեջ, այն դեպքում երբ ռադիատորի ցանցի շրջագիծը, բեռնախցիկի բռնակը, ստորին օդամղիչները եւ խողովակները ներկված են «սեւ խրոմով»։ Cullinan Black Badge-ի համար առաջարկվել են էքսկլյուզիվ 22 դյույմանոց անվադողեր եւ արգելակման կարմիր պարկուճներ։
Rolls-Royce Cullinan Black Badge-ի կահավորանքի նորույթը դեկորատիվ վահանակների ածխապլաստիկե եռաչափ երկրաչափական նախշերն են, որի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել ճարտարապետության ժամանակակից թրենդները։ Յուրաքանչյուր այդպիսի տարր պատված է լաքի վեց շերտով։ Ամենագնացի առաստաղին սեւ կաշի է՝ զարդարված «գիշերային երկնքով»՝ ընկնող աստղերի էֆեկտ ունեցող 1344 լուսադիոդներով։ Բացի այդ, առաջին անգամ ավտոմեքենայի ներսը զարդարում է Forge Yellow վառ դեղին գույնի կաշի։
Rolls-Royce Cullinan Black Badge-ի շարժիչը 6,75 լիտրանոց V12 է՝ մինչեւ 600 ձիաուժով եւ 900 Нм պտույտով։ Ավտոմեքենան արագության առաջին հարյուրյակը զարգացնում է 4,9 վայրկյանում՝ 0,3 վայրկյանով ավելի շուտ քան սովորական Cullinan-ը։ Առավելագույն արագությունը նույնն է՝ 250 կմ/ժ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին