Իշխանության հույսը` տխրահռչակ Գագիկ Մելքոնյանը
Երեկ Հանրային հեռուստաալիքի հյուրը գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն էր, նա, ով 2008-ի մարտիմեկյան ողբերգության օրը զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, եւ որի անունն էին վանկարկում ցուցարարները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ փետրվարյան հանրահավաքների ժամանակ:
Նրանց համար, ովքեր չեն հիշում ասենք, որ վանկարկում էին այն պատճառով, որ պաշտպանության փոխնախարարը պատրաստվում էր բանակը ներքաշել քաղաքական պայքարի մեջ:
Հիմա այս մարդը Հանրայինի հյուրն է եւ ասում է իշխանահաճո տեքստեր: Իհարկե, հավանաբար գրագիտության մակարդակը թույլ չտվեց նախապես մշակված տեքստը վարժ արտասանել: Մնում է արձանագրել, որ գործող իշխանության հույսը հենց նմանատիպ մարդիկ են, որոնք որտեղ եւ երբ հայտնվել են տեղ են գտել ձախողումներ, խառնակչություններ եւ խժդժություններ:
Եթե ուզում եք հասկանալ, թե ով է Գագիկ Մելքոնյանը, որն ունի գեներալ-լեյտենանտի կոչում, ապա համառոտ ծանոթացեք նրա կարողությանը: Ծանոթանալուց հետո կհասկանաք, թե ինչո՞ւ է մեր բանակը նյութատեխնիկական խնդիրներ ունեցել եւ դեռ ունի: Եթե 2000-2008 թվականներին թիկունքի գծով ՀՀ պաշտպանության փոխնախարարը, զինված ուժերի թիկունքի պետը եղել է այսքան մեծ կարողության տեր դարձած մի մարդ, ապա կհասկանաք բազմաթիվ խնդիրների պատճառը:
Բայց հիմնական մեղավորը նա չէ, այլ նրանք ովքեր նրան գեներալ-լեյտենանտի կոչում են շնորհել, նշանակել պաշտպանության փոխնախարար թիկունքի գծով տեղակալ, վստահել զինվորների եւ բանկի նյութական մատակարարումը,հանդուրժել նրան, իսկ 2008թ. փետրվարյան դեպքերից եւ մարտի մեկից հետո բավարարվել ընդամենը պաշտոնանկ անելով:
Դե, բնական է, որ այսքանից հետո Գագիկ Մելքոնյանը հեռեւստաէկրանից արդեն դատավորի կեցվածքով հայտարարություններ կանի կամ կփորձի անել: Ինչ վերաբերում է Հանրայինին, ապա հետեւելով այս զարգացումներին, ապա կառավարությունից այնտեղ գործուղելու են արդեն Չալոյին:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին