Ստոլիպինի եւ բոլշեւիկների գործի շարունակողները
Կառավարության ցանկացած որոշում, անգամ ցանկացած անհեթեթ որոշում կարելի է հիմնավորել, արդարացնել գեղեցիկ բառերով եւ հետաքրքիր մտքերով: Ավելին, կարելի է բազմաթիվ հիմնավորումներով պնդել, թե այն արվում է հանուն ժողովրդի, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում:
Հնարավոր է ծաղրել նրանց, ովքեր քննադատեն կառավարության այս կամ այն որոշումը, նրանց ներկայացնել որպես առաջադիմությանը խանգարող ուժեր: Սրա միջով մենք եւս անցել ենք:
Դուք կարծո՞ւմ եք, թե եկեղեցու դեմ պայքարը միանգամից է սկսվել: Ոչ, իհարկե՝ ոչ: Սկզբում քննադատում, ծաղրում էին նրանց, ովքեր եկեղեցի էին գնում, հետո սկսեցին ծաղրել, քարկոծել քահանաներին, հետո բռնագրավեցին եկեղեցու գույքը, իսկ կաթողիկոսին արդեն հետո երրորդ հարկից ցած գցեցին եւ սպանեցին: Դրանից հետո արդեն հասարակությունը պատրաստ էր եկեղեցու շենքում կինո դիտել, այն շենքում, որը կրում էր «Անհավատ» անունը:
Հիմա էլ մեզ ուզում են բացատրել, թե Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցից վերացնում են հանուն մեր երեխաների: Դե հո չէին ասելու, թե սա անում ենք ժողովրդին հավատից, եկեղեցուց կտրելու համար: հաստատ չեն ասի: Ասում են գրքերը լավը չեն, ասում են ուսուցիչներն են վատ, ասում են, թե չի կարելի պատմությունը տարանջատել մասերի, իբր չեն հասկանում, թե ինչ խնդիր է լուծում Հայ եկեղեցու պատմությւոն առարկան:
Դե իսկ հայոց լեզուն եւ հայոց պատմությունը բուհերից դուրս են մղում, կրկին պնդելով, թե այն անում են հանուն առաջադիմության, զարգացման, հանուն ժողովրդի: Իսկ դուք կարծում եք Ստոլիպինն ի՞նչ հիմնավորումներ էր բերում դպրոցներից հայերենը վերացնելիս: նա եւս ասում էր, թե ամեն ինչ արվում է հանուն հայ ժողովրդի առաջադիմության: Կարծո՞ւմ եք հայեր չեն եղել, որոնք պաշտպանել են այդ որոշումը: եղել են, ինչպես հիմա կան:
Բնականաբար չեն ասելու, թե ցանկանում են ունենալ եկեղեցուց կտրված, հայերենին վատ տիրապետող, հայոց պատմությանը մակերեսային կամ ընդհանրապես չտիրապետող հանրություն, որին կառավարելը, քթից բերած այս ու այն կողմ տանելը շատ հեշտ կլինի: Այդ հանրությանն արդեն այնքան հեշտ կլինի համոզել, որ համասեռամոլ զույգն ընտանիք է եւ անգամ կարող է երեխա որդեգրել, երեխա մեծացնել:
Ձեզ թվո՞ւմ է Եվրոպան այսպես միանգամից փոծվեց: իհարկե՝ ոչ: Սկզբում Եվրամիության ստեղծման հիմնարար փաստաթղթից հանեցին ընդամենը մեկ նախադասություն՝ ԵՄ-ն հիմնվում է քրիստոնեական արժեհամակարգի վրա: Հռոմի պապը չկարողացավ դիմադրել, հանրությունը չկարողացավ դիմադրել: Իսկ հետո արդեն համասեռամոլներն ամուսնացան, երեխաներ որդեգրեցին, երկրներ ղեկավարիրեցին: Ոչինչ, որ բնական աճ չկա, այն մինուսային է:
Չկարծեք, թե Մեծ Բրիտանիան ԵՄ-ից ճողոպրում է տնտեսական դրդապատճառներով: ոչ՝ Անգլիան հեռանում է խորտակվող նավից:
Հիմա փորձում են կոտրել մեր հազարավոր տարիներով ձեւավորված համակարգին: Ջարդել կին-տղամարդ ավանդական փոխհարաբերությունները, հեղինակազրկել եկեղեցին, հնարավորին չափ նվազեցնել մայրենի լեզվի դերը, իսկ հետո արդեն ամբողջովին կտրել պատմությունից, որից հետո արդեն...
Եւ այսօր որեւէ մեկը չի ասում գրաքննություն մտցնենք: Ոչ, ընդամենն ասում ենք ինչու հիմարությանը հատկացնում եք երեք միլիոն, իսկ կարեւոր խնդիրների լուծմանը, նորմալ ներկայացումներին, հետաքրքիր ծրագրերին՝ զրո:
Եւ ինչպես հանրությունը վերաբերվի այն կառավարությանը, որի ղեկավարը պաշտոնանկ չի անում անհաջող նածարարին, որն այնքան է ցինիկացել, որ հայտարարում է, թե սատանիզմի հիմնավորումներով ներկայացումներ չեն արգելվելու:
Սա է իրականությունը, մնացածը բառախաղեր եւ ժողովրդին հիմարացնելու փորձեր: Եւ ծիծաղելի են բոլոր նրանք, ովքեր գրեթե միանման տեքստերով փորձում են արդարացնել կառավարության վերոհիշյալ որոշումները:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին