Տարվա լավագույն ավտոմեքենան Գերմանիայում
Գերմանիայում տարվա լավագույն ավտոմեքենա է ճանաչվել Porsche Taycan-ը: Քվեարկության ժամանակ, որին մասնակցել են գերմանացի մասնագիտացած լրագրողներ, այս նորույթն առաջ է անցել BMW-ի 3-րդ եւ Opel Corsa-ի վերջին սերիայից: Հնգյակի մեջ են մտել նաեւ Mazda 3-ը եւ Peugeot 208-ը, փոխանցում է RG-ն:
Գերմանական մրցույթի արդյունքներն, անկասկած, ցուցադրական են, քանի որ տեղական ավտոարդյունաբերությունն է նախկինի պես իրավիճակը որոշում ամբողջ եվրոպական շուկայում:
Գերմանիայի լավագույն ավտոմեքենաների 2020 թվականի ցուցակում կար 35 հավակնորդ ավտոմեքենա: BMW-ն եւ Mercedes-Benz-ը ներկայացրել էին հնգական մոդել (բավարական մակնիշ՝ 1-Series, 3-Series, 8-Series, Z4 եւ X7, շտուտգարդյան՝ B-Klasse, CLA, EQC, GLE եւ GLS), Audi՝ երեք (A1, Q3 եւ e-tron), Opel, Porsche եւ Volkswagen՝ մեկական (Corsa, Taycan եւ T-Cross): VAG խումբը եւս հաղթանակի էր հավակնում՝ Seat Tarraco-ով, Skoda Scala-ով եւ Kamiq-ով: Արտասահմանյան մակնիշների թվում ամենաշատ հավակնորդներ ուներ Toyota-ն՝ չորս (Corolla, Camry, RAV4 եւ Supra):
Արժե նշել, որ հավակնորդների հիմնական մասը ավանդական շարժիչներով ավտոմեքենաներն էին: Այսինքն՝ էլեկտրամոբիլների հաղթելու հնարավորություններն ի սկզբանե փոքր էին: Բայց հաղթեց հենց «նոր ալիքի» ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Porsche Taycan-ը նախօրեին ներկայացվել էր Ֆրանկֆուրտի ավտոսրահում, որտեղ տեղի էր ունեցել ավտոմեքենայի հրապարակային պրեմիերան: Սպորտքարը պատրաստված է Premium Platform Electric-ի մոդուլային «սայլակի» հիման վրա, որը մշակվել է Audi-ի հետ համատեղ: Դրա մեջ նախապես ինտեգրվել է մարտկոցների բլոկ, որը նորույթին տվել է ծանրության կենտրոն՝ ճանապարհից 420 մմ:
Taycan-ն ունի լիահաղորդակ, որն իրականացվում է երկու առանցքների վրա տեղադրված էլեկտրական շարժիչների հաշվին: Շարժիչների ընդհանուր հզորությունը կազմում է 625 ձ.ու. (850 Նմ), ինչն ավտոմեքենային թույլ է տալիս մինչեւ հարյուրյակը զարգացնել 3,2 վայրկյանում: Մեկ լիցքավորմամբ այն անցնում է վազքի մինչեւ 450 կմ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին