Մթության քողի տակ գործող իշխանությունը
Հասարակությունը պառակտելու, առնվազն երկու մասի բաժանելու իշխանությունների ձգտումը հասավ նաեւ շախմատին: Հայաստանում շախմատային աշխարհը երբեք մասնատված, պառակտված, թշնամացած չի եղել: Ծագած հարցերն էլ լուծվել են շահագրգիռ քննարկումների միջոցով:
Ինչպես Հայաստանը հանրությանն են բաժանել սեւերի եւ սպիտակների, հիմա էլ փորձում են շախմատային աշխարհում հեղափոխականներ եւ հակահեղափոխականներ գտնել:
Բացի հասարակությունը սեւի եւ սպիտակի պառակտելու ձգտումից, այս իշխանություններին բնորոշ են նաեւ թաքուն՝ մթության քողի տակ կայացվող որոշումները: Հենց այսպես, հասարակության աչքից հեռու Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները նախատեսված էին միայն հաջորդ տարի, բայց հանկարծ որոշում կայացվեց արտահերթ նիստ հրավիրել եւ նոր նախագահ ընտրել: Առանց շախմատային աշխարհի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու շախմատին պարտադրվեց հեղափոխական Մխիկը:
Շախմատը մի կողմ թողնենք եւ կենտրոնոնանք ՔՊ-ի գործելաոճին, որը միայն ու միայն կրկլնում է ՀՀԿ-ի ամենավատ ավանդույթները: Ամենուր խցկել ՔՊ-ականներին, ամեն ինչ ՔՊ-ականացնել: Սա է այս իշխանությունների ձգտումը: ՔՊ-ականացնել գործադիր իշխանությունը, օրենսդիրը, ֆուտբոլի ֆեդերացիան, շախմատի ֆեդերացիան: Հերթը կհասնի բաթմինթոնի ու բռնցքամարտի ֆեդերացիաներին:
Վերադառնանք շախմատին: Մթության քողի տակ, Շուրայի եւ Պանիկովսկու ոճով Տարոն Մարգարյանին հեռացրին ֆեդերացիայից եւ նրա փոխարեն շախմատային աշխարհին պարտադրեցին Նիկոլ Փաշինյանի կողքին առավել հպարտ քայլած Մխիթար Հայրապետյանին, որը մինչ այժմ ոչ մի ավանդ չունի շախմատի զարգացման գործում եւ անգամ ձգտում էլ չի ունեցել:
Խուժանապետության ոճով նախագահության ավելի քան քսան անդամի չեն հրավիրել նիստին, փոխարենը չգիտես ինչ ճանապարհով նախագահության անդամ են սարքել ում ասես, նիստ արել եւ նախագահ ընտրել Մխիկին:
Քանդել ցանկացած պատրաստի կառույց, սա է այս իշխանությունների կրեդոն: Հերթը հասավ շախմատին: Հեղափոխությունը շուտով կխժռի նաեւ շախմատային աշխարհը: Արդեն հին ընկերներին միմյանց շնամացնում են, իսկ սա ամենաարագ ճանապարհն է համակարգը քանդելու համար:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին