Նոր Հայաստանի նոր բարքերը
Հայաստանում բարքերի առումով իսկապես նոր Հայաստան է:
Հայտնի դարձավ, որ ԱԱԾ է հրավիրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տարեց, յոթանասունհինգն անց, լուրջ հիվանդություն ունեցող հայրը։ ԱԱԾ են հրավիրվել նաեւ Հրայր Թովմասյանի փոքրահասակ դուստրերը։
Հայաստանը դեռ նման անբարոյականություն չէր տեսել։ Չգրված խաղի կանոն կար՝ չդիպչել քաղաքական հակառակորդների ընտանիքի անդամներին։ Հիմա այս իշխանությունները վտանգավոր գիծ անցան, անբարոյականության կարմիր գիծն անցան։
Քանի դեռ ուշ չէ, իսկապես, կանգ առեք, հետ քայլ արեք, այլապես հետո ձեզ պաշտպանելը շատ դժվար է լինելու, անգամ անհնարին է լինելու։
Այն, որ Հրայր Թովմասյանը բացահայտ հետապնդման է ենթարկվում, չեն թաքցնում անգամ իմքայլականները, այն որ ՍԴ-ն գրավելը իշխանությունների համար սեւեռուն միտք է դարձել, պարզ է անգամ Վենետիկի հանձնաժողովի անդամներին։ Այս ամենը դատապարտելի է եւ վտանգավոր, բայց ավելի սարսափելին Թովմասյանի ընտանիքի անդամներին հետապնդման ենթարկելն է։ Սա մի գիծ էր, որը չպետք է հատվեր։ Այս քայլով իմքայլականները Հայաստանում նոր բարքեր մտցրին, որը հաստատ կործանարար է լինելու։
Իսկապես, քանի դեռ ուշ չէ կանգ առեք։ Հիշեք, որ իրավիճակը փոխվելու համառ հատկություն ունի, հիշեք, որ շուտով այլ վիճակ է լինելու, եւ այնպես արեք, որ այս քաղաքում, այս երկրում կարողանաք գլուխներդ բարձր պահած քայլել։
Մի մոռացեք, անգամ անցած դարի երեսունականների հրեշավոր ժամանակաշրջանը անցավ պատմության գիրկը, այն հզոր պետության, հզոր ռեպրեսիվ համակարգը։
Կանցնի եւ սա...
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին