Փնտրվում է նախագահ կամ ինչով է զբաղված Արմեն Սարգսյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկրից քառասնօրյա խորհրդավոր փաստացի բացակայությանն անդրադարձել էինք դեռ սեպտեմբերի 11-ին: Մեկ շաբաթ հետո կրկին ստիպված անդրադառնում ենք այս ցավոտ խնդրին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իրեն դուրս է դրել այս երկրից, այս երկրում կատարվող իրադարձություններից: Երկար ժամանակ նա բացակայում էր, հետո հայտնվեց, բայց ոչ թե խոսեց Ամուլսարի մասին, ոչ թե անդրադարձավ գործադիր իշխանության կողմից դատարանների վրա գործադրվող ճնշումներին, ոչ թե խոսեց Սահմանադրական դատարանի որոշման, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող գործողություններին եւ իմքայլականների հակաօրինական քայլերին, այլ Քուվեյթի առաջնորդի կնոջը էքսկուրսիա տարավ Հայաստանի տեսարժան վայրերով:
Հանրությունը սպասում է, թե ինչ է ասելու Արմեն Սարգսյանը վերջին հրաժարականների, երկրում առկա փաստացի ճգնաժամի, Ամուլսարի հանքի շահագործման, դատարանների վրա իրագործվող ճնշումների վերաբերյալ, բայց նա վենչուրային ներդնողների հետ է հանդիպել եւ ֆոտոփառատոնի մասնակցել:
Սա տրագիկոմեդիայի հրաշալի սցենար է, իսկ երկրի համար` իսկական ողբերգություն: Կարծում եմ ժամանակն է, որ հանրային քննարկումներ սկսվեն, եւ մենք խորքային քննարկումներով փորձենք հասկանալ, թե արդյոք մեզ նման լիազորություններով եւ նման պատասխանատվությամբ նախագահ պե՞տք է, թե ոչ: Մենք պետք է քննարկենք, թե մեզ ընդհանրապես նախագահի ինստիտուտ պե՞տք է, թե ոչ:
Եւ վերջին հաշվով, հանրությանը հետաքրքիր է, թե այսքան շատ գործուղումներ նախագահն ում հաշվին է գնում, եւ որքան գումար է ծախսվել պետության բյուջեից այդ ուղեւորություններն իրականացնելու համար:
Նախագահը, նույնիսկ առկա լիազորություններով, պարտավոր էր արտահայտվել, թե Ամուլսարի, թե դատարանների վրա գործադրվող ճնշումների, թե Սահմանադրական դատարանի, թե այլ ավելի կարեւոր հարցերի վերաբերյալ:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին