Ամերիկացիների սեպտեմբերի 11-ը եւ մեր մարտի 1-ը
Շատերը մտածած կլինեն, թե ինչու են ամերիկացիները լավ ապրում, իսկ մենք այսքան վատ, ինչու է Ամերիկան զարգացած, իսկ մենք հետամնաց, զարգացման ստորին աստիճանի վրա, որ անգամ աղբի հարցը չենք կարող լուծել:
Անշուշտ, բազմաթիվ պատճառներ կան, բայց ամենակարեւորը պետական մտածողության առկայությունն է նախ ղեկավար շրջանակների, քաղաքական էլիտայի, ապա նաեւ ակտիվ քաղաքացիների շրջանում:
Մեզ մոտ պատկերն այլ է, բոլորովին այլ է: Օրինակ, 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ողբերգություն եղավ, որը հանգեցրեց երկու երկնաքերի փլուզմանը, բազմաթիվ զոհերի: Ամերիկացիներն արագ վերապրեցին ողներգությունը, համապատասխան հետեւություններ արեցին եւ անցան առաջ:
Ամերիկացի որոշ փաստաբաններ, ընդդիմադիր գարծիչներ չսկսեցին պոպուլիստական կոչեր անել, թե պետք է ձերբակալել, կալանավորել նախագահ Ջորջ Բուշին: Ընդդիմադիր համարում ունեցող թերթերը չգրեցին, թե այս ամենը հենց Բուշն է կազմակերպել, որ հաղթի հաջորդ ընտրություններում:
Ընդդիմադիրները չպահանջեցին քրեական գործեր հարուցել անվտանգության պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ: Ամերիկան վերապրեց ողբերգությունը եւ դրանից դուրս եկավ ուժեղացած:
Իսկ ի՞նչ արինք մենք: Չմանրանանք: Մենք մնացինք մարտի 1-ում: Հիմա առավել եւս մնացինք, քանի որ նրանք, ովքեր ընդդիմություն եղած ժամանակ միավորներ էին հավաքում այս ողբերգությունը շահարկելով, խաղալով զոհերի հարազատների, վիրավորների զգացմունքների հետ, իշխանության գալուց հետո շարունակեցին նույն գործելաոճը՝ ունենալով գրեթե անսահմանափակ լիազորություններ: Կալանավորեցին, ընդ որում, ինչպես պարզվում է ապօրինաբար, մեր Ջորջ Բուշին, մեր նախագահին, քրեական գործեր հարուցեցինք զինվորականների վրա, որոնք փոխանակ կենտրոնանան սահմանների պաշտպանության վրա, կենտրոնացել են քննիչների տված անհեթեթ հարցերի վրա:
Իսկ ի՞նչ է լինում, երբ պետական մտածողություն չունեցող, նեղ անձնային եւ խմբային շահերը պետականից վեր դասողները հայտնվում են իշխանության ղեկի մոտ եւ ունենում են գերկենտրոնացված իշխանություն: Լինում է այն, ինչ հիմա ունենք Հայաստանում:
Իշխանության լպիրշ, ցինիկ, անտաղանդ եւ փնթի, եւ որ ամենակյարեւորն է՝ անշնորհք օգտագործում, որի հետեւանքներից մեկը մեզ բոլորիս 2008թ. մարտի 1-ում թողնելն է դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Սա դեռ քիչ չէ, դեռ փորձեր, անգամ համառ փորձեր են արվում մեզ տանելու եւ թողնելու 1999թ. հոկտեմբերի 27-ում: Սա է տխուր եւ մտահոգիչ իրականությունը: Սա է պատճառներից մեկը, թե ինչու են ամերիկացիները, ճապոնացիները, հոլանդացիները լավ ապրում, իսկ մենք շարունակում ինքնահոշոտմամբ զբաղվել:
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին