Օդում կախված խոստումներ. քաղաքապետը ասել է, բայց չի երդվել
«Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար, ավագանու որոշմամբ, նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանվել է ծնողական վճարի զեղչերի համակարգ, որը հետագայում նույնպես գործելու է»,- այս տողերը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցած նախընտրական ծրագրի «Սոցիալական աջակցություն» ենթաբաժնից են:
Այս ամենը, թերեւս, Բալասանյանի վերարտադրվելուց հետո չէինք հիշի, եթե այսօր մամուլում ակտիվ չքննարկվեր այն խնդիրը, որ Գյումրիում մի շարք ծնողներ հրաժարվում են իրենց երեխաններին մանկապարտեզներ տանել:
Գյումրու համայնքապատկան որոշ մանկապարտեզներում ծնողները հրաժարվում են կոմունալ վճարումներից, նախընտրում են երեխաների համար արձակուրդ ձեւակերպել:
Խնդիրն այն է, որ ձմռան ամիսներին ծնողները, նկատելով, որ մանկապարտեզի շենքը մասնակի է ջեռուցվում, հրաժարվել են երեխաներին տանել մանկապարտեզ՝ խուսափելով հիվանդություններից: Բացակա լինելու դեպքում, մանկապարտեզը, ըստ ավագանու կողմից հաստատված որոշման, կատարում է վարձավճարի վերահաշվարկ: Այս դեպքում ծնողը սննդի ծախսերի համար չի վճարում, վճարում է միայն կոմունալ ծախսերի համար:
Ավագանու որոշմամբ՝ երեխաների բացակայությունների դեպքում, բացակայած օրերի համար ծնողական վարձավճարներից սննդի վճար չի գանձվում, եթե ծնողը (կամ նրա օրինական ներկայացուցիչը) հաստատության տնօրինությանը գրավոր տեղեկացրել է երեխայի բացակայության մասին եւ (կամ) ներկայացրել է բժշկի կողմից տրված տեղեկանք՝ երեխայի եւ (կամ) իր հիվանդության վերաբերյալ, բացառությամբ՝ հաստատության կողմից հաստատված կոմունալ ծառայությունների մասով վճարից:
Այսօր, սակայն, ծնողները հրաժարվում են վճարել կոմունալ ծախսերի մասով գումարները. եթե մանկապարտեզը բավարար չի ջեռուցվել, որի պատճառով ստիպված են եղել երեխաներին տանը պահել, տրամաբանական է, որ կոմունալ ծախսերի վճարի մասին խոսք լինել չի կարող։ Իսկ մանկապարտեզը պարտավոր է ապահովել անհրաժեշտ ջերմություն։ Ահա այսպես է Սամվել Բալասանյանը պահում իր խոստումները, փաստորեն, փորձելով խաբեությամբ ծնողներից գումար կորզել։
Տեղեկացնենք, որ Սամվել Բալասանյանը 2016-ի ընտրություններից հետո Գյումրին ղեկավարում է արդեն կես տարի, բայց որեւէ դրական փոփոխություն քաղաքում դեռ նկատելի չէ։
Աղբահեռացումը իրականացվում է վատ, հասարակական տրանսպորտը սպասարկում է անկանոն ռեժիմով, ամենուրեք թափառող շներ են, որոնք երեկոյան ժամերին վտանգ են ներկայացնում: Այս տխուր իրավիճակի ֆոնին հարկ է հիշել, որ Սամվել Բալասանյանը ընտրություններին մասնակցում էր «Շարունակելու եմ ծառայել Գյումրուն» կարգախոսով:
Տպավորություն է ստեղծվում, որ Սամվել Բալասանյանը միայն խոստացել է: Երբեմն թվում է, որ, եթե քաղաքապետին դիմես, թե ե՞րբ են խոսքերը գործի վերածվելու, ասելու է՝ «Ասել եմ, հո չե՞մ երդվել»:
(շարունակելի)
Դավիթ Գասպարյան
Գյումրի


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին