Ռեյտինգային խայտառակություն
Մոտ երկու ամսից տեղի են ունենալու խորհրդարանական հերթական, բայց իր նշանակությամբ արդեն ամենակարեւոր ընտրությունները: Սահմանադրությունում կատարված արմատական փոփոխություններից հետո խորհրդարանական ընտրությունները վերածվել են ամենակարեւոր համապետական ընտրության:
Այս ընտրություններով ձեւավորվելու է ոչ միայն խորհրդարանը, այլ նաեւ կառավարությունը եւ ընտրվելու է նաեւ երկրի ղեկավարը: Ցավոք, ՀՀԿ-ն ամեն ինչ արեց, որ այս գերկարեւոր ընտրությունները չքաղաքականացվեն: Ներդնելով ռեյտինգային խայտառակ ընտրակարգը՝ նրանք նպատակ էին հետապնդում ՀՀ քաղաքացիների ուշադրությունը շեղել քաղաքական գործընթացներից եւ կենտրոնացնել կենցաղային խնդիրների վրա:
Գիտակցելով, որ իրենց վարկանիշը մոտ է զրոյին, նրանք գնացին մանրագույն խորամանկության: Յուրաքանչյուր ընտրատարածքում պարտադրելով առաջադրել 5-15 ռեյտինգային թեկնածու, ՀՀԿ վերնախավը կատարյալ խառնաշփոթ է առաջացրել:
Ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ից, ինչու չէ, նաև այլ կուսակցություններից եւ դաշինքներից ռեյտինգային թեկնածու առաջադրվել պատրաստվողների գերակշիռ մասը կարծում է, թե իրենք մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ են: Արդեն անգամ նախընտրական ծրագրեր են պատրաստում, խոստումներ տալիս, իրենց դնելով ծիծաղելի վիճակում:
Թեկնածուների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ եթե շատ ձայն հավաքի, ապա պատգամավոր է ընտրվելու, այնինչ, նույնիսկ ամենաշատ ձայն ստացող ռեյտինգային թեկնածուն կարող է եւ պատգամավոր չդառնալ:
Հետաքրքիրն այն է, որ գյուղական բնակավայրերից արդեն իսկ տեղեկություններ են հասնում, որ ռեյտինգային, դեռ պաշտոնապես չառաջադրված թեկնածուները գյուղապետերին խոշոր գումարներ են տրամադրում այս կամ այն աշխատանք իրականացնելու համար: Արդեն իսկ լարված, գերլարված փոխհարաբերությունների մեջ են ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվել պատրաստվողները: Լեյտենանտ Շմիդտի որդիների նման նրանք չեն կարողանում արդար կերպով բաժանել այս կամ այն ընտրատարածքը:
Եթե այսպես շարունակվի, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Ռեյտինգայինով առաջադրվողները եւ արդեն իսկ մեծ գումարներ ծախսողները չեն պատկերացնում, որ իրենք սովորական ձայներ հավաքողներ են: ՀՀԿ-ի կողմից ռեյտինգայինով առաջադրվածները պարզապես ձայներ են հավաքում Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի համար:
Եւ շատ կարեւոր է, որ իջեւանցին, գորիսեցին, վանաձորցին իմանան, որ իրենք քվեարկելով իրենց ազգականի, հարեւանի, թաղային հեղինակության օգտին, իրականում քվեարկում են այն կուսակցության եւ նրա առաջնորդի օգտին, ում կողմից, որ նրանք առաջադրված են:
Մեկ անգամ եւս կրկնենք, ռեյտինգային թեկնածուները մեծամասնականով առաջադրված թեկնածուներ չեն:
Ռեյտինգային ընտրակարգը կատարյալ խայտառակություն է, որից պետք է ազատվել: Հետեւեք, թե ովքեր են պատրաստվում առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով: Իմացեք, որ խորհրդարանի ուղիղ կեսը պետք է ռեյտինգայինները լինեն եւ պատկերացրեք, թե ինչ սարսափելի խորհրդարան ենք ունենալու:
Մենք առաջ շարժվելու փոխարեն ետ ենք գլորվում, այն էլ՝ մեծ արագությամբ: Մի պահ պատկերացրեք, որ ռեյտինգային թեկնածուներն են կառավարություն ձեւավորելու, բյուջե հաստատելու, Արցախի հարց լուծելու, պետական պարտքի հարց քննարկելու: Իրոք, այս ամենը սարսափ ֆիլմ է հիշեցնում:
Այս իրավիճակից դուրս գալու ելքը մեկն է՝ ոչ մի դեպքում չքվեարկել ՀՀԿ-ի օգտին, անկախ նրանից, թե ով է ձեզ խնդրում՝ ձեր մորաքույրը, թաղային հեղինակությունը, հայրը, թե հիմնարկի ղեկավարը:
Գագիկ Մարտիրոսյան


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել