Եվգենի Սատանովսկի. Հայաստանի ինչին են պետք Երեւանի եւ Գյումրու փողոցներով քայլող փարաջայով աղջիկները
Ապրիլի 14-ին ԱՄՆ Կոնգրեսի բարեկամության խումբը եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդես են եկել Հայաստանին՝ «փախստականների համար անվտանգ գոտու» կարգավիճակ շնորհելու նախաձեռնությամբ։
Նախաձեռնության համաձայն՝ եթե Հայաստանին նման կարգավիճակ շնորհվի, ապա ԱՄՆ–ն եւ ՄԱԿ–ը ֆինանսական աջակցություն կցուցաբերեն Երեւանին, որը սիրիական ճգնաժամի սկզբից արդեն ավելի քան քսան հազար փախստական է ընդունել։
Հայաստանը կարող է օգտագործել այս նախաձեռնությունը իր օգուտի համար, սակայն պետք է հիշել, որ անվճար պանիրը միայն թակարդում է լինում,- գտնում է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
«Ես կասկածում եմ, որ ԱՄՆ–ն, ՄԱԿ–ը, ԵՄ–ն կֆինանսավորեն Հայաստանում փախստականների ընդունման ծրագրեր։ Նրանք ուզում են օգտագործել Հայաստանը, ինչպես ցանկացած այլ երկրի, որին այս կամ այն կարգավիճակն են շնորհում»,– ասել է Եվգենի Սատանովսկին։
Շատ կարեւոր է հասկանալ, թե հատկապես ինչ փախստականներ են տեղավորվելու Հայաստանում,– գտնում է փորձագետը։
«Բոլոր փախստականները, որոնց մասին խոսում են ԱՄՆ–ն, ՄԱԿ–ը, ԵՄ–ն՝ Սիրիայի եւ Իրանի մուսուլման–սունիտներն են։ Ես չեմ հասկանում, Հայաստանի ինչին են պետք փարաջայով աղջիկներ՝ Երեւանի կամ Գյումրու փողոցներում։ Պարզ է, որ ԱՄՆ–ն եւ ՄԱԿ–ը ընտրողաբար չեն ֆինանսավորելու քրիստոնյաների ներգաղթը Հայաստան։ Եթե դա տեղի ունենա, ապա ես կծափահարեմ հայ դիվանագետներին իրենց համառության համար»,– ասել է Սատանովսկին։
Նրա կարծիքով, Հայաստանը, ԱՄՆ–ից եւ ՄԱԿ–ից ֆինանսական օգնություն ստանալով, կստանա նաեւ բազում պրոբլեմներ։
«ԱՄՆ–ի, ԵՄ–ի, ՄԱԿ–ի խնդիրն է բնակեցնել փախստականներին որ երկրներում որ հնարավոր է։ Նրանց խնդիրը Հայաստանին օգնելը չէ, այլ սեփական պրոբլեմները լուծելն է։ Նրանց չեն հետաքրքրում Հայաստանի պատմական եւ մշակութային առանձնահատկությունները»,– նշել է փորձագետը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել