Գիլյոտին հների եւ նորերի համար
Կոչ կանի, արդյո՞ք, վարչապետը վաղը փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Չէ որ նախորդ անգամ դա արվեց նույն գործով առաջին ատյանի դատարանի վճռից հետո։ Հարցն այստեղ Քոչարյանը չէ, ոչ էլ կոնկրետ քրեական գործը։
Հարցն այն է, որ երբ դատարանի վճիռը երկրի ղեկավարի սրտով չի լինում, հետևում են նրա կոչերն ու ակցիաները` ճնշում գործադրել դատական համակարգի նկատմամբ։ Այդպես էր մայիսի 18-ին, ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին։ Սա արդեն դատաիրավական համակարգի հանդեպ ուղիղ ցուցումների ժամանակագրությունն է։
Եթե դատավճիռը երկրի ղեկավարի սրտով է, ապա կեցցե դատավո՞րը, կեցցե հաղթած արդարադատությո՞ւնը։
Պահվածքը, որը ցուցաբերեց դատավոր Արմեն Դանիելյանը դուրս էր որևէ նորմից։ Սա կմտնի իրավագիտության դասագրքեր՝ «ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել» բաժնում։ Սա արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում էր:
Եթե սա նոր Հայաստանում մարսվի, ապա վստահ եղեք վաղը լինելու են նորանոր նմանատիպ դատեր։ Անվերջ դատեր։ Եթե այսօր շատերը վախեցած լռում են, մտածելով թե պատվիրված դատավճիռները կսահամանափակվեն միայն այս դրվագով, ապա չարաչար սխալվում են։ Դարձյալ կրկնում եմ հարցը Քոչարյանը չէ, հարցը Հայաստանում դատական համակարգի ձևավորվող ավանդույթի մասին է. դատավճիռները պետք է լինեն կոնկրետ մարդու սրտո՞վ։ Իսկ սա գիլյոտին է, որը եթե սկսի աշխատել երբեք չի սահմանափակվելու հներով։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին