Գները խելահեղորեն աճում են եւ դեռ աճելու են
Դեղատան աշխատակցուհին ասում է գինը՝ խնդրում եմ վճարեք 1050 դրամ: Գնորդը դեռ չի հասցնում վճարել, երբ աշխատակցուհին զարմացած բացականչում է՝ վա՜յ, հենց նոր թանկացավ, դարձավ 1200: Ինչպես ասում են, ոտքի վրա դեղը թանկացավ մոտ տասը տոկոսով: Սա հետընտրական Հայաստանն է:
Ընտրակաշառքի զանգվածային բաժանումից հետո հենց այսպես էլ պետք է լիներ: Տվել են տասը հազար դրամի ընտրակաշառք, բայց մեկ ամսվա ընթացքում գները թանկացնելով ետ են վերցնելու առնվազն 20 հազար: Այսպիսով, տգետների եւ հանցագործների պատճառով տուժում են բոլորը, եւ ծանրագույն հարված է հասցվում մեր երկրի տնտեսությանն ու անվտանգությանը:
Թանկացել եւ թանկանում է ոչ միայն դեղորայքը: Թանկացել է բենզինը: Թանկացել է բավական շոշափելի: Տաքսիստը բողոքում է. «Մինչեւ ընտրությունները գազի խորանարդի համար վճարում էինք 160 դրամ, թողնելով 500 դրամի թեյավճար: Հիմա խորանարդի գինը դարձավ 190 դրամ»:
Աննախադեպ թանկացումները շարունակվում են: Թանկացել է սիգարետը, շոկոլադը: Երբ տավուշցիներն ուրախությամբ վերցնում էին Միքայել Վարդանյանի ընտրակաշառքը՝ խողովակների եւ այլ ապրանքների տեսքով, պետք է հասկանային, որ շուտով այդ գումարը ստիպված են լինելու ետ վերադարձնել: Հիմա նրանց պատճառով ամբողջ երկիրն է թանկ շոկոլադ եւ սիգարետ գնում:
Երբ մալաթիացիները պարում էին Սամվել Ալեքսանյանի առաջ եւ ուրախությամբ վերցնում տասը հազարականները, պետք է հասկանային, որ շուտով թանկանալու է շաքարավազը, մակարոնեղենը, կաթնամթերքը եւ հատկապես պանիրն ու կարագը:
Իսկապես, պետք է հասկանային, բայց չհասկացան: 2016թ. ամառվա համեմատ շաքարավազը թանկացել է 1.17 անգամ, եւ սա աղքատ Հայաստանում: Կարագն էլ թանկացել է մոտ 500 դրամով: Շուտով թանկանալու է քաղաքային տրանսպորտը, բայց դա խնդիր չէ: Միեւնույնն է, շուտով քաղաքը խայտառակ վիճակի հասցրած Տարոն Մարգարյանը կրկին «կընտրվի» քաղաքապետ:
Ահա այսպիսի գեղեցիկ պատկեր է Հայաստանում, այսպես կոչված, ընտրություններից հետո: Ցավն այն է, որ այս նյութը չեն կարդալու ընտրակաշառք վերցնողները եւ բաժանողները: Նրանք միայն կարողանում են հնդկական սերիալ նայել, եւ ոչ ավելին, ու այդպես էլ չեն հասկանալու, թե ինչու է թանկանում այս կամ այն ապրանքի գինը: Չեն հասկանալու, բայց հեռուստատեսության օգնությամբ նրանց բացատրելու են, որ թանկացման պատճառը սիրիական պատերազմն է, Էկվադորի ափերի մոտ տեղի ունեցած փոթորիկը, որի պատճառով, իբր թանկացավ բանանը եւ Սիերա Լեոնեի գյուղացիների ապստամբությունը, որի պատճառով էլ իբր թանկացավ սիգարետն ու շոկոլադը:
Հ.Գ. Մենք, իհարկե, տեղյակ ենք, որ թանկացել են նաեւ շատ ու շատ ապրանքատեսակներ, որոնց մասին հոդվածում չհիշատակեցինք:
Վարդան Մխիթարյան


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել