Այս ընտրությունը տարրական բիզնես գործարք էր. քաղաքագետ
Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրախախտումներ ընտրատեղամասերում համեմատաբար քիչ են արձանագրվել: Այս անգամ խախտումները կապված են եղել տեխնիկական սարքավորումների անսարք լինելու հետ:Համենայն դեպս, նման կարծիք հայտնեցին որոշ դիտորդական կազմակերություններ՝ հիմնականում դրսից եկածները:
Կան նաեւ քաղաքագիտական վերլուծություններ, որ ըտրատեղամասում խախտումները զգալի չեն եղել: Սակայն, քաղաքագետ Գագիկ Համբարյանը այդ կարծիքից զատ նաեւ նշում է, որ կեղծիքը «օրինական» է եղել:
«Ընտրությունը ընտրատարածքներում բավական պատշաճ էր կազմակերպված՝ չկային այն հարյուրավոր լցոնումների դեպքերը, երբ նախկինում էին անում: Եթե նախկինում այլ բնակավայրերից բերում էին, որպեսզի քվեարկեն իրենց օգտին, ապա այս անգամ ամեն ինչ ցիվիլ էր կազմակերպված: Մարդիկ այլ բնակավայրում ապրող քաղաքացիներին բերել եւ մի քանի օր առաջ գրանցել էին Շիրակի մարզում: Այս անգամ հազարավոր մարդիկ, օրինական՝ իրենց անձնագրերով եկան եւ ընտրեցին: Այս անգամ ավելի կատարելագործված մեթոդներով են բաժանում ընտրակաշառքը՝ պարտադրելով մարդկանց նկարահանել իրենց ընտրության ընթացքը, փոխանցել այդ նկարահանումները իրենց, այսինքն ապացուցելուց հետո նոր միայն ստանում էին ընտրակաշառքը: Ամեն ինչ իրականացվում է տեխնոլոգիական բարձր միջոցներով: Եթե ստացվում է, որ ընտրակաշառք տվողը եւ ստացողը գոհ են, ապա ոչ ոքի չենք կարող մեղադրել: Մեր հասարակությունը «հիվանդ» է, խնդրահարույց է եւ ինքն է ընտրել այս իշխանությանը: Այս ընտրությունը տարրական բիզնես գործարք էր: Ով կարողացավ ավելի վերահսկելի դարձնել ընտրակաշառքի արդյունքները՝ նա էլ հաղթեց: Սա վերաբերում է կոնկրետ ՀՀԿ-ին»,- նշում է քաղաքագետը:
Գագիկ Համբարյանը բարձրաձայնում է այն մասին, թե ինչպես է ստացվել, որ տարածքային պատգամավորների ընտրությանը մասնակցել են ժամկետային այն զինծառայողները, ովքեր այդ պահին իրենց մարզում չեն եղել: Քաղաքագետը սա համարում է իշխանության կողմից մտածված քայլ՝ ի շահ իր վարկանիշային ցուցակի թեկնածուների:
«Ես ուզում եմ անդրադառնալ նաեւ մեկ այլ աղաղակող հանգամանքի, թե տարբեր մարզերում ծառայող զինվորները ի՞նչ իրավունքով մեկ այլ մարզում ընտրություն իրականացրեցին: Ի՞նչ սկզբունքով են նրանք իրավունք ստացել ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար: Օրինակ, Եղեգնաձորից կամ Սեւանից Գյումրիում կամ Շիրակի մարզում տեղակայված այլ զորամասում ժամկետային զինծառայություն անցնող քաղաքացին ինչպես է մասնակցել Շիրակի ռեյտինգային ընտրակարգով անցկացվող ընտրությանը: Ո՞վ են իրենք եւ ո՞վ է նրանց իրավունք տվել շիրակցու անունից ընտրել պատգամավոր: Այս հարցը պետք է քննարկվի, որովհետեւ բանակը հատուկ ուղղորդված էր: Այս ընտրություններում միանգամայն պարզ էր, թե ում է բանակը ընտրել»,- եզրափակում է քաղաքագետը:
Դավիթ Գասպարյան


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...