Այսպիսի ցանցառ ընտրություններ դեռ չէին եղել
Կոլեկտիվ անլրջության ժամանակներ են: Լրջության պակաս է զգացվում: Նույնիսկ երկրի համար ամենակարեւոր միջոցառումը՝ ընտրությունը վերածել են ցանցառության:
Երբ հրապարակվեց ընտրողների թիվը՝ մոտ 2.5 մլն, արդեն իսկ պարզ դարձավ, որ բախվելու ենք հերթական ցանցառությանը: 2.5 մլն մարդ Հայաստանում չկա, ուր մնաց, թե ընտրող: Այսուհանդերձ, մեզ համոզում էին, թե դա կապ չունի, եւ որ կարեւորը ընտրության օրն է, եւ որ հետո ցուցակները հրապարակվելու են:
Համոզեցին, գնացինք ընտրության եւ արդեն ժամը 14-ին, երբ հրապարակվեց մասնակիցների թիվը, պարզ դարձավ, որ կրկին խայտառակ ընտրություններ են լինելու: Իհարկե,մինչ այդ էլ, երբ առավոտյան ութից ճորտերին վերակացուները բերեցին կամ քշեցին քվեարկության, արդեն իսկ պարզ էր, թե ինչ է լինելու: Պարզ էր, բայց մարդն ունի ինքն իրեն խաբելու, համոզելու տարօրինակ հատկություն: Մեզ հույս էինք տալիս, թե դեռ ամեն ինչ կորած չէ: Եւ ինչու էինք հույս տալիս, երբ արդեն անգամ քաղաքը խոսում էր, որ զինվորներին հանձնարարել են քվեարկել ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաեւ այլ ուժերի, այն էլ այնպիսի, որոնք իրենք իրենց արմատական ընդդիմություն էին ներկայացնում:
Ցանցառությունը հասավ այնտեղ, որ պարզվեց 1.6 մլն մարդ մասնակցել է ընտրություններին: Խեղճ երկիր, ինչպես է դուրս գալու այս ստի տակից:
Համատարած փողաբաժանություն, համատարած հրահանգավորում, համատարած թվանկարչություն, համատարած սուտ: Եւ ի՞նչ է լինելու այս ցանցառության արդյունքում: Լինելու է արտագաղթ, սով, գործազրկություն, անկայուն ռազմաճակատի գիծ, ավելի զրոյացած միջազգային կշիռ եւ սարսափելի թվերի հասնող արտագաղթ:
Այլ կերպ չէր կարող լինել: Տեսեք, թե ովքեր են լինելու խորհրդարանում: Նայեք նրանց դեմքերին, ուշադիր նայեք, հետո փորձեք պատկերացնել, թե նրանք ինչ են մտածում այս կամ այն հարցի մասին:
Ցանցառությունը, կոլեկտից ցանցառությունն անհետեւանք չի մնում:
Վարդան Մխիթարյան


















































ՏԻՄ ընտրություններ Հայաստանում. 4 խոշոր համայնքներում քաղաքապետ են ընտրում
Գտնվեց ապրիլյան խայտառակ ընտրությունների միակ մեղավորը
Տնօրենները հայցից հրաժարվում են
Հայաստանցի ընտրողի երգը
«ՀՀ ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին»
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել