Գ. Նազարյան. «Տավուշցիներ, դուք ոչ թե անտառապետ, բարեգործ կամ բժիշկ եք ընտրում, այլ քաղաքական թիմ»
Հարցազրույց OՐՕ դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված, քաղաքագետ Գեղամ Նազարյանի հետ.
Պրն Նազարյան, այսօր քարոզարշավի վերջին օրն էր: Դուք թիվ 8 համարը ստացած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված եք Տավուշի մարզում: Ինչ կոչով եք ցանկանում դիմել տավուշցիներին:
Տավուշցին պետք է հասկանա, գիտակցի, որ ընտրում է քաղաքական թիմ, եւ ոչ թե անտառապետի, բժշկի կամ բարեգործի բարեկամի: Տավուշցին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվի այս ընտրությանը եւ իրեն պահի արժանապատիվ մարդու նման:
Ես ցանկանում եմ նաեւ շեշտել, որ ոչ անտառապետը, ոչ էլ ընտրողի հետ անգամ մեկ բառ չխոսած, որեւէ հարցով որեւէ միտք չհայտնած թեկնածուն կամ անգամ լավ բժիշկը դժվարին պահին չեն կանգնելու տավուշցու կողքին եւ օրենսդիր աշխատանքով չեն զբաղվելու:
Տավուշցին պետք է երկիրը, Հայաստանն ազատի այս տիպի պատգամավորներից, ճղճղան, այսպես կոչված, քաղաքական գործիչներից:
Տավուշցին արդեն մեկ անգամ կանգնեց մեր երկրի սահմանների պաշտպանությանը եւ կերտեց անկախ Հայաստանը: Հիմա տավուշցին իր քվեարկությամբ պետք է Հայաստանը փրկի կործանումից:
Սիրելի հայրենակիցներ, թույլ մի տվեք, որ քաղաքականությունից, աշխարհաքաղաքականությունից ոչինչ չհասկացողները հայտնվեն խորհրդարանում:
Եւ ամենակարեւորը, հաստատ իմացեք, որ որեւէ մեկը չի կարող իմանալ, թե դուք ում օգտին եք քվեարկել: Համարձակ եղեք:
Ընտրեք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին եւ այլեւս որեւէ մեկը չի կարող ոտնահարել ձեր իրավունքները եւ ձեզ արհամարհել:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...