Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնին Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը Ուրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս Հարպանտիդիս Քննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները Լիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովը Հանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազ

«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոԱրդյո՞ք ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնց նպատակն է ձայն «փոշիացնելը»Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն են

Ձենս 50 տարի առաջ տվել եմ Նորիկին, Կարենի սիրունությունը ընձի ի՞նչ. ու՞մ են ցանկանում ԱԺ-ում տեսնել գյումրեցի կանայք

Որոշ ժամանակ առաջ Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցությունը ոչ պաշտոնական մի զավեշտալի տեղեկատվություն տարածեց, թե՝ հայ կանանց 80 տոկոսը «գժվում» է ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի համար:

Շատերի համար այդպես էլ անհայտ մնաց, թե այդ 80 տոկոսի կարծիքը ինչպես համատեղվեց: Ինչեւէ, մեր հարցման ընթացքում փորձեցինք գյումրեցի կանանցից եւ աղջիկներից հետաքրքրվել, թե առաջիկայում ձեւավորվող խորհրդարանում ու՞մ կցանկանային տեսնել: Հարցրեցինք նաեւ, թե հանուն վարչապետի ՀՀԿ-ի օգտին քվե կտան, թե՝ ոչ:

«Ես այդպես էլ չհասկացա, թե՝ ո՞վ է այդ հարցումը արել, որտե՞ղ է արել, քանի՞ հոգու են հարցը ուղղել, որ հիմա էլ հայտարարում են, որ հայ կանանց 80 տոկոսը վարչապետին սիրում է: Ասենք՝ մի կին նրա քարոզարշավի ժամանակ ասեց, որ սիրուն տղամարդ է, դա նշանակում է, որ բոլորը իրե՞ն են սիրում: Չեմ կարծում, որ նրա արտաքին տեսքի համար կարելի է ՀՀԿ-ին ձայն տալ»,- համարձակ նշեց գյումրեցի երիտասարդ կանանցից մեկը:

«Եսիմ, չեմ կարող ասել, վարչապետը սիրուն է»,- լսեցինք նաեւ այսպիսի կարծիք, որը թեեւ միակն էր՝ մի քանի տասնյակ կարծիքների մեջ:

Գյումրեցի կանայք, ովքեր կարծիքներ հայտնելուց անվախ են՝ նշեցին, որ Հայաստանին հզոր ազգային ժողովի նախագահ է անհրաժեշտ:

«Մեզ պետք է վախ չունեցող խորհրդարանի նախագահ: Ես այդ թեկնածուին տեսնում եմ Ծառուկյանի կամ Փաշինյանի մեջ: Ընչի՞, հայ կանայք սիրուն հագնված տղամարդ չէի՞ն տեսել, որ վարչապետի համար գժվեն: Նա լրիվ շոու է անում: Ես իր ոչ մի խոսքին չեմ հավատում: Մի օր էլ կթողնի, կգնա»,- ասաց գեղեցկության սրահի աշխատակցուհիներից մեկը:

46 տոկոս աղքատություն եւ 3500 անօթեւան բնակիչ ունեցող քաղաքի կանայք առավել իրատեսական են: Նրանց հնարավոր չէ գերել կամ խաբել հայկական Ալեն Դելենով:

«Այն, որ Կարեն Կարապետյանը ցանկալի տղամարդ է՝ չեմ ժխտում, բայց հանուն նրա երբեք ՀՀԿ-ին ձայն չեմ տա: Սերժ Սարգսյանը մեզ թալանել է, ես իրեն ինչու՞ հանուն վարչապետի ձայն տամ: Այդպես որ վերցնենք, բոլոր կուսակցություններում էլ սիրուն տղամարդիկ կան՝ ի՞նչ անենք: Ազգային ժողով թող Ծառուկյանը մտնի, որ գործի տեղ բացի, Օհանյանը մտնի, որ բանակը հզորացնի: Մեր առաջին նախագահն էլ էր ինձ դուր գալիս, բայց վերջին օրերին ինձ թվում է, որ Սերժի կողմից է»,- նշեց «Շիրակ» պետական համալսարանի դասախոսներից մեկը:

«Ես իմ ընտրությունը 50 տարի առաջ եմ կատարել, ձենս տվել եմ Նորիկին, Կարենի սիրունությունը ընձի ի՞նչ: Տատս կըսեր՝ սիրունի դեմքին փլավ չեն ուտե: Արեք, ըսենք վարչապետը սիրուն է ու սոված-ծարավ ման գանք: Ծառուկյանը ասում է 25 հազարով թոշակ կավելացնեմ, միլիարդներ կբերեմ, թողեք գա, բերի էլի»,- ասաց գյումրեցի կանանցից մեկը:

Վարչապետի արտաքինով, տարատեսակ զգեստներով, հայացքով, քայլվածքով եւ պիջակը աջ ու ձախ ուսին գցելով՝ ՀՀԿ-ին, մասնավորապես Գյումրիում, չի հաջողվել շեղել կանանց ուշադրությունը: Այստեղ կարեւորում են իրատեսական նախընտրական ծրագրերը, որոնք փոքր-ինչ շանս ունեն ապրիլի 2-ից հետո իրականություն դառնալու համար:

Երիտասարդ մայրերին հատկապես հետաքրքում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի՝ նորածիններին տրվող միանվագ նպաստի նոր առաջարկությունները: Նրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում նշեցին, որ այդ պարագայում կկարողանան իրենց երեխաների համար բարեկեցիկ մանկություն ապահովել:

Դավիթ Գասպարյան

Գյումրի