Գյումրու քաղաքապետարանը 252 հատ տորթ և 218 շիշ շամպայն է գնել՝ միայն տորթի համար ծախսելով 1 մլն 805 հազար 500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գյումրու քաղաքապետարանի վերջերս իրականացրած ծախսերն իսկապես աչքի են զարնում: Քաղաքապետարանը մեծ, միջին և փոքր չափի 252 հատ տորթ և 218 շիշ շամպայն է գնել:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2300 կգ տորթի համար քաղաքապետարանը ծախսել է 1 մլն 805 հազար 500 դրամ գումար:
Գյումրու քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ տորթերն ու շամպայնները ձեռք են բերվել մարտի 8-ի առիթով և բաժանվել են Գյումրիում գործող դպրոցներին, մշակութային օջախներին, բուհերին, բուժհաստատություններին՝ այդ կերպ շնորհավորելով կին աշխատակիցներին:
Նկատենք, որ Գյումրու քաղաքապետարանի մոտ տորթերի ու շամպայնների բաշխումը ավանդույթ է դարձել: Տորթերի ձեռքբերման համար նախապես հայտարարված մրցույթին մասնակցել է 3 կազմակերպություն՝ «Շուշան Տեխնիկս», «ՄարիաՔեյք Ֆեքթորի» և Ա/Զ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի»: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Մարիա Քեյք Ֆեքթորի» ընկերությունը:
Նկատենք, որ թեև տորթերը նախատեսված են եղել մարտի 8-ի համար, սակայն պայմանագիրը կնքվել է մարտի 18-ին, իսկ շամպայնի ձեռքբերման համար հայտարարված մրցույթին մասնակցել է միայն մեկ կազմակերպություն՝ ԱՁ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի», և ճանաչվել հաղթող»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին