Կոլեկտիվի կողմից մերժված տնօրենը չի հաղթահարել մրցույթը. խաղաղվել են
«Փաստ» թերթը գրում է.
«Դեռեւս 2018 թ. հուլիսին «Փաստ» թերթը գրել էր, որ Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակված Լիլիթ Սարգսյանի ու կոլեկտիվի «ջրերը մի առվով չեն հոսում»: Սա՝ մեղմ ասած: Լ. Սարգսյանը կոլեկտիվի դժգոհությունը գնահատել էր սաբոտաժ եւ կապել կենտրոնի նախկին ղեկավարության հետ: Եվ ահա, պարզվում է՝ խնդիրները գնալով խորացել են:
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս կոլեկտիվը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ու մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին: Ի դեպ, Լիլիթ Սարգսյանը, ըստ մեր աղբյուրների, մշտապես շահարկել է վերջին երկուսի անունները, որպես իր «անձեռնմխելիության» երաշխիք:
Նամակում կոլեկտիվի անդամները նշել են, որ կենտրոնի աշխատանքները կաթվածահար են, տնօրենն ու հատկապես իր նշանակած տեղակալը (ում հետ կապված, մեր տեղեկություններով, նամակում ուշագրավ ակնարկներ կան) բացարձակ չեն տիրապետում գործին, կոպտում են աշխատակիցներին, ընդհուպ հայհոյանքի դեպքեր են եղել:
Նամակից մի քանի օր անց կայացել է տնօրենի պաշտոնի մրցույթը, որը Լ.Սարգսյանն ուղղակի տապալել է: Այժմ, ըստ մեր տեղեկությունների, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կոլեկտիվի աշխատակիցներից մեկը, եւ կենտրոնում բոլորը խաղաղվել են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...