Արցախցիների զայրույթի պատճառը. Ֆորս մաժորի փորձ է արվում
«Փաստ» թերթը գրում է.
«Արցախյան ընտրություններին ընդառաջ կտրուկ ակտիվացել են «Սասնա ծռերը»: Արցախում խոսակցություններ կան, որ այս կուսակցության անդամները նեղ շրջանակներում կարծիք են հայտնում, թե Արցախում կարճ ժամանակում հաջողության կարելի է հասնել միայն ֆորս մաժորի դեպքում:
Սակայն խոսքը կոնկրետ գործողությունների մասին չէ. ըստ տեղեկությունների, պլանն այնպիսին է, որ մի կողմից՝ հարմար պահի որոշակի բարդ իրավիճակից կարողանան դիվիդենտներ քաղել, մյուս կողմից՝ նման իբր թե «ծայրահեղական», «հակապետական» տեսակետներ շրջանառելով՝ ստիպել իշխանություններին արձագանքել, որպեսզի կարողանան այդ հանգամանքն օգտագործել եւ աղմուկ բարձրացնել:
Սակայն, ինչպես երեւում է, Արցախի իշխանություններն ու մյուս քաղաքական ուժերը «խայծը կուլ չեն տալիս», չնայած, ըստ որոշ տեղեկությունների, Արցախի տարբեր բնակավայրերում գտնվելիս «Ծռերը» նույնիսկ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում իշխանությունների եւ կայանալիք ընտրությունների հնարավոր թեկնածուների հասցեին:
Սակայն նման պահվածքը հակառակ ազդեցությունն է թողնում. մեր տեղեկություններով, այսպիսի ոճը արցախցիների զայրույթի պատճառ ու վիճաբանությունների առիթ է դառնում: Բանն այն է, որ անկախ քաղաքական հայացքներից, Արցախում անընդունելի են համարում վիրավորանքների ու հայհոյանքների «ճանապարհը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին