Նեթանյահուն Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծման պատճառով ընդհատել է այցն ԱՄՆ ու վերադառնում է
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, երկուշաբթի առավոտյան տեղեկանալով Գազայի հատվածից հրեական Շարոն շրջանի հթիռակոծման մասին, հայտարարել է ԱՄՆ քառօրյա այցն ընդհատելու և հնարավորինս արագ հետ վերադառնալու մասին:
Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, Նեթանյահուն նախատեսվածից կարճ կմնա Վաշինգտոնում. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո նա անմիջապես Իսրայել կվերադառնա:
Հայտնի է, որ Գազայի հատվածից իրականացված հրթիռակոծության հետևանքով տուժել է վեց մարդ: Նրանք գտնվել են այն տանը, որին հարվածել է հրթիռը:
Նեթանյահուն, մեկնաբանելով հարձակումը, ասել է, որ Իսրայելը «հզոր պատասխան կտա ՀԱՄԱՍ-ին և Գազայի հատվածի ահաբեկիչներին»:
Երկրի ղեկավարն ասել է, որ «կատարվածն Իսրայելի դեմ ուղղված հանցագործություն է»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին