«Թրամփն ուզում է Գոլանի բարձունքը որպես նվեր ոսկե սկուտեղով մատուցել Նեթանյահուին». Էրդողանը մտադիր է քայլեր ձեռնարկել
Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքն Իսրայելի մաս ճանաչելու հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկման դնել, գրում է РИА Новости-ն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը հղումով:
«ՄԱԿ-ն արդեն վերջնական որոշում է կայացրել այդ հարցի վերաբերյալ: Ես պատրաստվում եմ հանդիպել Թրամփին և ասել նրան, որ նա մեծագույն սխալ է գործում՝ Գոլանի բարձունքն ընտրություններին ընդառաջ որպես նվեր ոսկե սկուտեղով Նեթանյահուին մատուցելով: Դա սպառնում է ամբողջ աշխարհում խաղաղությանը: Մենք Գոլանի բարձունքի հարցը կբարձրացնենք ՄԱԿ-ում: Անհնար է, որ Գլխավոր ասամբլեան հավանություն տա դրան»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Թրամփը «Թվիթեր»-ում գրառում էր արել, որում ասել էր, որ եկել է ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի իշխանությունը ճանաչելու ժամանակը, ինչը «բխում է Իսրայելի և տարածաշրջանային անվտանգության շահերից»:
Ավելի ուշ Եվրամիության դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել էր, որ Եվրամիությունը նախկինի պես Գոլանի բարձունքն Իսրայելի մաս չի ճանաչում, իսկ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Գոլանի բարձունքի կարգավիճակի փոփոխությունը ՄԱԿ-ի որոշման ուղղակի խախտում կլինի:
Սիրիայի արտգործնախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում կոչ է արել հստակ դիրքորոշում ցուցաբերել Գոլանի բարձունքի կարգավիճակի նկատմամբ և միջոցներ ձեռնարկել Իսրայելին այդ տարածքը լքել հարկադրող մի շարք բանաձևերի կյանքի կոչման ուղղությամբ:
Գոլանի բարձունքը մինչ 1967թ.-ն ընդգրկված է եղել Սիրիայի կազմում: 1967թ.-ի Վեցօրյա պատերազմի ընթացքում իսրայելցի զինվորականները գրավել են այդ տարածքը: 1981թ.-ին Իսրայելի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով այդ տարածքի նկատմամբ միակողմանի կարգով հաստատվել էր հրեական պետության ինքնիշխանությունը, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույն թվականին 497-րդ բանաձևով չեղարկել էր բռնակցումը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին