2 ամսվա ընթացքում Վենեսուելայի օտարերկրյա հաշիվներից ավելի քան 30 մլրդ դոլար է գողացվել
Վենեսուելայի կապի և հաղորդակցման նախարար խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ վերջին 2 ամսվա ընթացքում երկրի օտարերկրյա հաշիվներից ավելի քան 30 մլրդ դոլար է գողացվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Վենեսուելայի պետական հեռուստատեսությանը հղումով:
Պաշտոնյայի տվյալներով՝ երկրի դրամական միջոցների հափշտակումն իրականացվել է Վաշինգտոնի հրամանով: «Տեղի է ունենում Վենեսուելայի՝ տարբեր արտասահմանյան բանկերում ունեցած ակտիվների արտահանում, և այդ ամենն իրականացվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրամանով»,- հայտարարել է նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել էր Թրամփին Վենեսուելայից դեղորայքի արտադրման համար նախատեսված 5 մլրդ դոլարը գողանալու համար:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին