Թմրադեղերի բիզնես ունենալու մեջ կասկածվող Վովայի Արշակը վերադարձել է Հայաստան
Իշխանափոխությունից հետո նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը՝ Վովայի Արշակը անաղմուկ հեռացել էր Հայաստանից, որպեսզի չհայտնվի իրավապահների ձեռքում։
2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Արշակ Հակոբյանը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, կազմակերպել էր Էրեբունի համայնքում ցուցարարների դեմ իրականացված բռնությունները։ Այս գործով, ի դեպ, իրավապահների կողմից ձերբակալվել էր Վովայի Արշակի փեսան՝ Մասիսի քաղաքապետը։
Politik.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ շաբաթներ առաջ Վովայի Արշակը վերադարձել է Հայաստան։ Անհասկանալի կերպով նա կարողացել է իրավապահների հետ իր խնդիրները լուծել և վայելում է իր ազատությունը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակցին պատկանող «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արշակ Հակոբյանը կանգնած է եղել Հայաստանի թմրաբիզնեսի բուրգի գլխին․«Թմրանյութերի վաճառքի, ձեռքբերման գործընթացը փակուղի մտավ թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ, ըստ լուրերի, վերոնշյալ հիմնական գործով զբաղվող անձինք փախուստի դիմեցին Հայաստանից:
Օդում կախված լուրերի համաձայն` այս բիզնեսի բուրգի գլխին կանգնած են եղել և հովանավորել են Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը»,-գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը։
Հետաքրքիր է՝ տարբեր անօրինությունների, այդ թվում՝ թմրադեղերի վաճառքի մեջ կասկածվող անձը ինչպե՞ս է կարողանում ազատորեն շրջել ու չհայտնվել իրավապահների թիրախում։ Մի՞թե սա էր «թավշյա հեղափոխության» պահանջը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին