Գարիկ Սարգսյանն իր անձնական գործի համար մարզպետարանի իրավաբանին է ուղարկել. փաստաբան
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շարաշահում է իր պաշտոնեական լիազորությունները՝ իր դեմ ներկայացված հայցի քննությանն ուղարկելով մարզպետարանի իրավաբանին։ Այս մասին NEWS.am—ին ասաց զրպարտության համար մարզպետի դեմ հայց ներկայացրած՝ Արտաշատի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Սոկրատ Հախվերդյանի փաստաբան Դիանա Գրիգորյանը։
«Դատարանն այժմ քննում է մեր հայցն ընդդեմ Գարիկ Սարգսյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հերքելու և վնասի փոխհատուցման պահանջների մասին։ Մենք հայցը ոչ թե մարզպետի դեմ ենք ներկայացրել, այլ Գարիկ Սարգսյանի, այսինքն, այս հայցով պատասխանողը պաշտոնատար անձ չէ, մինչդեռ ինքը դատարան էր ուղարկել մարզպետարանի իրավաբանին, ինչը կոպտագույն սխալ է։ Դատարանը հետաձգեց նիստը՝ ժամանակ տալով Գարիկ Սարգսյանին պատշաճ ձեւով ներկայացուցիչ ուղարկելու համար»,– ասաց Դիանա Գրիգորյանը։
Փաստաբանի խոսքով, Գարիկ Սարգսյանն այս կերպ վատնում է մարզպետարանի ռեսուրսներն ու փորձ անում ճնշում գործադրելու դատարանի վրա. «Ենթադրում եմ, որ ինքը ՔՊ–ական է, դատարան է ուղարկում մարզպետարանի իրավաբանին՝ փորձ անելով ճնշել դատարանին, քանի որ նորից եմ ասում՝ մեր հայցում հստակ գրել ենք Գարիկ Սարգսյան, մարզպետի դեմ չենք մենք հայց ներկայացրել»։
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 26–ին։
Նշենք, որ սա միակ հայցը չէ ընդդեմ Գարիկ Սարգսյանի։ Քաղաքացիական դատարանում այս պահին Գարիկ Սարգսյանի դեմ ներկայացված է 6 հայց։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին