Վերջին 18 տարում Եվրամիության երկրներում ահաբեկչության զոհ է դարձել 753 մարդ. հետազոտություն
2000-ից 2018 թթ. Եվրամիության երկրներում ահաբեկչության զոհ է դարձել 753 մարդ, Եվրամիության ևս 1115 քաղաքացի ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է ԵՄ տարածքից դուրս: Այդ տվյալները հրապարակվել են «Եվրոպայում ահաբեկչության սպիտակ և սև գիրքը» աշխատությունում, որի շնորհանդեսը կայացել է Մադրիդում, հաղորդում է РИА Новости-ն:
Ըստ գրքի տվյալների` 21-րդ դարասկզբից ահաբեկիչները հարձակումներ են իրականացրել եվրոպական 15 երկրում: Եվրոպայի քաղաքացիները ահաբեկիչների զոհ են դարձել ԵՄ-ից դուրս գտնվող ևս 30 երկրում:
2018-ին, 2016-17 թթ. համեմատ, Եվրոպայում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհերի թիվը նվազել է: Նախորդ տարի ահաբեկիչության զոհ է դարձել 24 եվրոպացի, որից 15-ը` ԵՄ տարածքում:
2018-ի ամենախոշոր ահաբեկչությունը տեղի է ունեցել Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում, որի հետևանքով հինգ մարդ էր զոհվել:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին