Բողոքի նոր ալիք է հասունանում. այս անգամ ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացման դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում բողոքի ևս մեկ ալիք է հասունանում, առաջիկայում հնարավոր է բարձրանան արտերկրից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը, ինչն էլ կհանգեցնի մեքենաների արժեքի բարձրացման:
Երեկ ԱԺ-ում ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, թե ՀՀ-ն մինչև հիմա օգտվել է անցումային ժամանակահատվածի հնարավորություններից, մինչդեռ 2020թ. այդ ժամկետն ավարտվում է: ՈՒ թեև ՀՀ իշխանությունները փորձելու են բանակցել ԵԱՏՄ անդամ երկրների հետ, բայց հնարավոր է՝ զիջումներ չլինեն:
«Հայտնի է, որ երրորդ երկրներից ՀՀ ներմուծվող մեքենաների զգալի մասը հեշտ արտահանվում է ԵՏՄ անդամ երկրներ: Պատճառն այն է, որ ՀՀ-ում մաքսատուրքերն ավելի ցածր են, քան ԵՏՄ մյուս երկրներում, և սա բոլորը գիտեն: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ցածր մաքսատուրքով մեքենաները ՀՀ բերվելուց հետո, տարվելով ԵՏՄ շուկաներ, կրճատում են ԵՏՄ երկրներ ներմուծվող մեքենաների ծավալը, հետևաբար այդ երկրներին «զրկում» են բարձր մաքսատուրք ստանալու հնարավորությունից, այստեղ, իհարկե, շահերի հակասություն կա»,- ասել է նա՝ հավելելով,- «Անցումային ժամանակահատվածն ավարտվում է, ուստի մենք կփորձենք հիմնավորել մեր տեսակետը: Բայց հաշվի առնենք, որ հակափաստարկներ էլ են լինելու ԵՏՄ մյուս գործընկերների կողմից»:
Բնականաբար, տեղի ունեցողը հասարակության որոշակի հատվածի մոտ դժգոհության ալիք կբարձրացնի, և քանի որ մարդիկ ակնկալիքներ ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, հենց նրան էլ դիմելու են խնդիրը լուծելու համար, սակայն ապարդյուն, քանի որ այս խնդրի լուծումը միայն ՀՀ իրավասությունների շրջանակներում չէ, այլ կախված է ԵԱՏՄ անդամ պետություններից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին