Աշխարհագրության և մաթեմատիկայի դասավանդման նոր մեթոդ. քննարկում ԿԳՆ-ում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրակրթական դպրոցներում «Աշխարհատեղեկատվական համակարգեր» գործիքի ներդրմանը նվիրված աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Երևանի և մարզերի մոտ չորս տասնյակ դպրոցների տնօրեններ, աշխարհագրության և մաթեմատիկայի ուսուցիչներ:
Ինչպես տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից, քննարկումը վարել են ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանն ու հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Նոր գործիքի ներդրման նպատակը, ինչպես իր խոսքում նշել է, նախարարի խորհրդական Գ. Մամիկոնյանը, տարածական գիտությունների զարգացումը խթանելն է. «Մենք համոզմունք ունենք, որ «Աշխարհագրություն» և «Մաթեմատիկա» առարկաների դասավանդման արդյունավետությունը «Աշխարհատեղեկատվական համակարգեր» գործիքի կիրառման միջոցով կարող է բարձրանալ, դասը կդառնա ավելի հետաքրքիր և արդյունավետ:
Այս փորձն աշխարհի տարբեր երկրների դպրոցներում կիրառվում է և համարվում է ուսուցման ժամանակակից ինտերակտիվ մեթոդ: Մենք այն դիտարկում ենք որպես արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլ: Ծրագիրն առայժմ փորձնական է և մանկավարժները, կամավորության սկզբունքով, կարող են նախարարության աջակցությամբ վերապատրաստվել և սովորել գործիքի օգտագործման հմտություններ` դրանք փորձարկելով դասավանդելիս»,- դիմելով հանդիպման մասնակիցներին` նշել է Գոհար Մամիկոնյանը և հավելել, որ այդ նպատակով հրավիրվելու է արտասահմանյան փորձագետ: Նախարարի խորհրդականը նաև շեշտել է, որ նոր գործիքի ներդրումը ծրագրային նյութի ծանրաբեռնվածության ավելացում չի ենթադրում, այլ ընդամենը գոյություն ունեցող ծրագրային նյութերի դասավանդման նոր մեթոդ է:
Գործիքի ներդրման նպատակով դեռևս անցյալ տարվա նոյեմբերին տեղի էր ունեցել «Աշխարհատեղեկատվական համակարգը Հայաստանի դպրոցներում» խորագրով սեմինար, որին ներկա ուսուցիչներից շատերը մասնակցել էին: Նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը նշել է, որ հանդիպման նպատակը նոր գործիքի ներդրման հետ կապված մանկավարժների և տնօրենների մտահոգություններն ու առաջարկությունները լսելն է. «Այս գործիքը մեթոդական աջակցություն է մանկավարժների համար: 21-րդ դարում աշակերտի համար դասագիրքն ու տետրը ուսուցման բավարար գործիքներ չեն: Համակարգչային ծրագրերն անխուսափելիորեն պետք է մտնեն դպրոց և դառնան դասավանդման մեթոդ` սա անխուսափելի է»,- նշել է Ս. Մակյանը:
Ծավալվել է արդյունավետ քննարկում, որի ընթացքում մանկավարժները ներկայացրել են իրենց մոտեցումները դասավանդման ընթացքում համակարգչային փորձարարական մեթոդի կիրառման վերաբերյալ:
Նշվել է, որ կամավորության սկզբունքով ձևավորվելու է մասնագետների խումբ, ովքեր փորձարկելու են մշակվող նոր գործիքը: Տվյալ փուլի արդյունավետության գնահատումից հետո «Աշխարհատեղեկատվական համակարգերի» համակարգչային մեթոդի կիրառումը կընդլայնվի:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին