Ֆրանսիայի Հավր քաղաքի քաղաքապետը մերկ լուսանկարների պատճառով հրաժարական է տվել
Ֆրանսիայի հյուսիսային Հավր քաղաքի քաղաքապետ Լյուկ Լեմոնիեն իր մերկ լուսանկարների պատճառով առաջացած սկանդալի ֆոնին հրաժարական է տվել, գրում է Le Figaro-ն:
Նշվում է, որ 50-ամյա Լեմոնիեի «գայթակղիչ» լուսանկարներն ուղարկվել են քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչպես նաև երկրի վարչապետ, նախկինում Հավրի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Էդուար Ֆիլիպին:
Շաբաթվա սկզբին France Bleu Normandie ռադիոյի եթերում մի կին, որը հաժարվել էր բացահայտել իր ինքնությունը, հայտարարել էր, որ ինքն է ուղարկել սկանդալային լուսանկարները: Նրա պնդմամբ՝ Լեմոնիեն այդ լուսանկարներով փորձել է գայթակղել իրեն:
Պաշտոնյան կտրականապես հերքել է կնոջ խոսքերը, սակայն ավելի ուշ, այնուամենայնիվ, որոշել է վայր դրել լիազորությունները:
«Ես որոշել եմ հրաժարական տալ: Այդ որոշումը կայացրել եմ երկար խորհելուց հետո: Այն բացատրվում է իմ ընտանիքի անդամներին ու մերձավորներին պաշտպանելու անհրաժեշտությամբ»,- հայտարարել է Լեմոնիեն:
Լեմոնիեն Հավրի քաղաքապետ է ընտրվել 2017թ.-ի մայիսին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ֆրանսիայի ներկայիս վարչապետ Էդուար Ֆիլիպին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին