Սկանդալ․ «Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողին զրկել են տիտղոսից եւ թագից (Լուսանկարներ)
Սկանդալն առաջացել է «Միսս Մոսկվա» հեղինակավոր մրցույթի կուլիսներում․ կազմակերպիչները հայտնել են վիցե միսս տիտղոսակիր Քսենիա Պալենովային թագն ու տիտղոսը փոխանցելու մասին, քանի որ 24-ամյա մոդել Ալեսյա Սեմերենկոն չի կատարել պայմանագրի պահանջները։ Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն։
Նման արտասովոր դեպք մրցույթի 23 տարվա պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում։
«Ալեսյա Սեմերենկոն՝ «Միսս Մոսկվա» մայրաքաղաքային գլխավոր գեղեցկության մրցույթի հաղթողը, պայմանագրի պահանջները չկատարելու պատճառով զրկվում է գլխավոր տիտղոսից եւ թագից», - նշել են սոցցանցերում մրցույթի պաշտոնական կայքում։
Պայմանագրի պահանջների համաձայն հաղթողը մի շարք պարտավորություններ ուներ, որոնք նա պետք է պահպաներ․ սոցիալական եւ բարեգործական նախագծերի, զանազան միջոցառումներին մասնակցություն, հովանավորների գովազդ։ Թե ինչպիսի կետեր է խախտել Ալեսյան, կազմակերպիչները չեն հայտնել։ Սակայն արարքներն այնքան լուրջ են եղել, որ ստիպված են եղել աննախադեպ քայլեր ձեռնարկել։
«Օրենքների համաձայն «Միսս Մոսկվա-2018» տիտղոսն ու թագը փոխանցվում է «Առաջին վիցե-միսս Մոսկվա» տիտղոսակիր՝ Քսենիա Պալենովային», - հայտնել են կազմակերպիչները։
Ալեսյան հեղինակավոր մրցույթին հաղթել է ոչ միայն իր վառ արտաքինի, այլ նաեւ մտավոր ունակությունների շնորհիվ։ Աղջիկը հերքել է այն կարծիքը, որ մոդելները հեռու են խելացի լինելուց։
«Ես կփորձեմ քանդել այդ կարծրատիպերն, ըստ որի, մենք պոդիումի վրա քայլելող, ոչնչի ունակ հիմար տիկինիկներ ենք։ Ինձ համար չեմ անհանգստանում, սակայն ցանկանում են պահպանել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների պատիվը», - ասել է Ալեսյան։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին