Ավազակային հարձակումներ, դանակահարություններ
«Դուխով», «դուխով» կոչերը թեւեր առան եւ տարածվեցին երկրով մեկ եւ ամեն ոք այդ կոչն ընկալեց յուրովի: Հիմա «դուխով» ավազակային հարձակումները եւ դանակահարությունները, ցավոք, սովորական են դառնում:
Տղերքը բանաստեղծի բառերով ասած, եթե մի զարկ էլ տան, ապա իրավիճակը կարող է այլեւս դուրս գալ վերահսկողությունից: Իրենց անպատիժ զգացողները գնալով շատանում են:
Մի քանի օր առաջ դանակահարվեց 29-ամյա երիտասարդ, երեկ դանակահարվեցին, ընդ որում երեւանյան դպրոցներից մեկի բակում 27 եւ 20-ամյա երիտասարդներ:
Արմավիրում էլ ավազակային հարձակում էր, ընդ որում, կրակոցներով: Կարճ ասած, իրավիճակը գնալով մոտենում է նախավանոյան իրավիճակին, երբ ով որտեղ ցանկանար կրակում էր, դանակահարում կամ թալանում:
Ընդ որում ամենաթողություն է գրեթե բոլոր ոլորտներում: Վարորդները կամ վարորդների մի մասը ավտոմեքենան վարում է այնպես, ինչպես ցանկանում է, թքած ունենալով մյուսների վրա: «Գողական-գողական» խաղացող երիտասարդներն էլ մրցում են ով ավելի շատ կդանակահարի «մարզաձեւում»:
Եւ դանակահարությունների, կրակոցների շարքում բնակարանային գողություններն ու ավտոմեքենաների թալանը մանկական խաղ են թվում:
Իրավիճակը գնալով լրջանում է, իսկ հանրությունը դեռ թմբիրի մեջ է: Հանրությունը մտածում է, թե հալվա-հալվա ասելով բերանը քաղցրանալու է կամ գլխից հանելու է աղքատությունը կամ էլ հանցագործներն ուղղվելու են, իսկ տնտեսուիթյունն էլ ինքն իրեն հեղափոխություն է անելու:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին