Բրիտանիան առանց գործարքի Brexit-ի դեպքում մտադիր է մարտի 25-ին գործողությունների ծրագիր գործարկել
Բրիտանիայի իշխանությունները մտադիր են երկուշաբթի՝ մարտի 25-ին գործողությունների ծրագիր գործարկել արտակարգ պայմանների դեպքում՝ ԵՄ-ի հետ առանց գործարքի եւ Brexit-ի ժամկետի հետ կապված անորոշության պատճառով, որը նախատեսված է մարտի 29-ին: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով կառավարության ներկայացուցիչներին:
Նրանց տվյալներով՝ ծրագրի համաձայն, որը կոչվում է Operation Yellowhammer, կաշխատի օպերատիվ կառավարման հատուկ համակարգ, որը ներառում է 5 հազար մարդու եւ կոչված է կանխել, մասնավորապես պարենամթերքի, վառելիքի եւ ֆինանսական ոլորտի ռեսուրսների պակասը: Նրա աշխատակիցները սերտորեն կապված են առաջատար նախարարությունների եւ գերատեսչությունների հետ, որոնք արտակարգ հանգամանքներում մասնակցում են երկրի կառավարմանը, տվյալ դեպքում առանց գործարքի Brexit-ի պարագայում: Դրանց թվում են շրջակա միջավայրի պահպանության, պարենամթերքի եւ գյուղատնտեսության զարգացման, տրանսպորտի, ֆինանսների նախարարությունները եւ թագավորական հարկային եւ մաքսային ծառայությունը:
«Yellowhammer-ի օպերատիվ թիմային կառույցները լիովին կգործարկվեն մարտի 25-ին, եթե Բրիտանիայի եւ ԵՄ միջեւ ելքի նոր ժամեկտը չհամաձայնեցվի», - հրատարակությունը մեջբերում է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցով նախարար Սթիվեն Բարքլիի՝ գործընկերներին ուղղված նամակից հատվածները:
ԵՄ-ից թագավորության դուրս գալու ժամկետի երկարաձգման հաստատման դեպքում կառավարությունը պետք է որոշի՝ պետք է արդյոք ակտիվացնել կամ կրճատել օպերատիվ կառավարման գործունեությունը՝ կախված հետաձգման շարունակականությունից»,- նշել է Բարքլին:
Բրիտանիայի ՊՆ-ն արդեն բարձրացրել է ԶՈՒ պատրաստվածությունը: Brexit-ի հետ կապված արտակարգ դրության պարագայում ընդհանուր առմամբ 3.5 հազար զինծառայողներ սեղմ ժամկետներում կարող են օգտագործվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Միացյալ թագավորության վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ նամակ էր ուղարկել՝ խնդրելով մինչեւ հունիսի 30-ը հետաձգել ԵՄ-ից երկրի դուրս գալը: Ընդ որում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Մեծ Բրիտանիային խորհուրդ էր տվել ԵՄ-ից դուրս գալու գործընթացն ավարտել մինչեւ Եվրոպական խորհրդարանի ընտրությունները, որոնք նախատեսված են մայիսի 23-ին: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն, իր հերթին, հայտարարել էր, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հեռանալու ամսաթիվը կարճ ժամանակով հետաձգելը հնարավոր է այն պայմանով, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը հավանություն կտա Brexit-ի գործարքին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին