Forbes-ը կազմել է առավել շատ եկամուտներով ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշը. առաջին տեղում Գալիցկին է
«Forbes Ռուսաստան» հրատարակությունը հրապարակել է 2018-ին առավել շատ եկամուտներ ունեցած միլիարդատերերի վարկանիշը: Առաջին տեղում գործարար Սերգեյ Գալիցկին է (Հարությունյան), որի եկամուտն ըստ «Forbes Ռուսաստան»-ի կազմել է 2.44 մլրդ դոլար, եկամուտի աղբյուրը է ծառայել «Մագնիտ» ռիթեյլերի բաժնետոմսերի վաճառքը:
Հրատարակությունը նշում է, որ եկամուտը գնահատվել է 2018-ի փետրվարի 10-ից մինչեւ 2019-ի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում միլիարդատերերի ստացած կամ նրանց հետ կապված ընկերությունների վաճառած ակտիվների եւ դիվիդենդների արժեքի գումարով: Եկամուտը գնահատվել է նախքան հարկերի, սպասարկման ծախսերի եւ կոմիսիաների պահումը:
Ռուբլիով կատարված գործարքները եւ տրանզակցիաները դրանց կնքման պահին ըստ փոխարժեքի վերածվել են դոլարի: Ընդ որում հաշվի չեն առնվել անձնական ունեցվածքի վաճառքի գործարքները:
Վարկանիշի երկրորդ տեղում Միխայիլ Պրոխորովն է, որի եկամուտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1.77 մլրդ դոլար՝ Brooklyn Nets բասկետբոլային ակումբի եւ «Ռուսալայի» բաժնետոմսերի վաճառքի հաշվին:
Երրորդ տեղում Վլադիմիր Լիսինն է՝ 1.59 մլրդ դոլար եկամուտով, որը ստացվել է «ՆԼՄԿ»-ի դիվիդենդներից:
4-րդ եւ 5-րդ տեղերում Ալեքսեյ Մորդաշովն է եւ Ալիշեր Ուսմանովը՝ 1,46 եւ 1,12 մլրդ դոլար համապատասխանաբար: Մորդաշովի եկամուտների աղբյուր են հանդիսացել դիվիդենդները եւ «Սեվերստալի» բաժնետոմսերի վաճառքը, ինչպես նաեւ Nordgold-ի եւ TUI-ի դիվիդենդները: Ըստ Forbes-ի՝ Ալիշեր Ուսմանովի եկամուտները ստացվել են լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի մասնաբաժնի վաճառքից եւ «Մետալլոինվեստի»-ի դիվիդենդներից:
Ցուցակը շարունակում է Վլադիմիր Պոտանիինը, Վագիտ Ալեքպերովը, Վիկտոր Վեկսելբերգը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին