Արարատ Միրզոյանի քայլերի հետեւանքները
Արարատ Միրզոյանը՝ ՀՀ ԱԺ նախագահը վերջերս Ռուսաստանում, ելույթ ունենալով Դաշնային խորհրդում, ռուսաստանցի խորհրդարանականների մի մասին կշտամբեց Բաքվում բնույթով հակահայկական միջոցառման մասնակցելու համար:
Ի դեպ, շատերի կողմից Արևարատ Միրզոյանի այս քայլը դրվատանքի արժանացավ: Ոմանք անգամ մոտ էին երջանկությանը, մի քանիսն էլ ասում էին, թե ահա այսպես պետք է լինի հայ պաշտոնյան:
Երբ լսում ես այս գնահատականները, ուզում ես քեզ համոզել, որ իրոք շատ լավ է, որ մարդը խախտում է դիվանագիտական էտիկետը եւ ի լուր աշխարհը դժգոհում հյուրընկալող երկրից, այդ երկրի պատգամավորներից:
Արարատ Միրզոյանին այս գնահատականները եւս ոգեւորեց եւ նա նույն ոճով, այս անգամ Երեւանում վարվեց հարեւան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ, նրան տեսախցիկների եւ լրագրողների առաջ մեղադրելով բաքվում ոչ հայանպաստ հայտարարություններ անելու համար:
Եւ հիմա ինչպես չասես, որ նման հայտարարություններով գուցե անձնական վարկանիշի հարց եք լուծում, բայց երկրի վարկանիշն եք գցում, պետության հեղինակության հետ եք խաղում, դիվանագիտության հերն եք անիծում:
Ի վերջո, թե Ռուսաստանի, թե Վրաստանի, թե մյուս երկրների հետ պետք է աշխատել դիվանագիտական խողովակներով, պետք է շատ աշխատել, գիշեր-ցերեկ աշխատել, բայց կուլիսների ետեւում, ոչ հրապարակային, որտեղ պետք է քննարկվեն կնճռոտ հարցերը, ներկայացվեն դժգոհությունները, արվեն առաջարկներ, եւ ոչ թե վերցնել եւ անհարմար վիճակում դնել հյուրընկալող կողմին կամ հյուրընկալվող երկրին:
Նման քայլերը չեն ներվում: Վստահ եղեք չեն ներվում, քանի որ այլ երկրի ղեկավարներին, պատգամավորներին վիրավորելը հենց այնպես չի անցնում գնում: Ափսոս, որ այս մասին Հայաստանի ղեկավարության որոշ ներկայացուցիչներ դեռ չգիտեն:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է