Որտե՞ղ են աշխարհում ամենաերջանիկը․ ՀՀ-ն 116-րդն է
Հայաստանը ՄԱԿ կայուն զարգացման համար լուծումների որոնման ստորաբաժանման՝ երջանիկ երկրների ամենամյա համաշխարհային վարկանշային ցանկում116-րդն է՝ 2018թ․ արդյունքներով։ Նախորդ տարի ՀՀ-ն 129-րդ հորիզոնականում էր։
Վրաստանը ևս առաջընթաց է գրանցել։ Այս տարի այն 119-րդն է, նախորդում 128-րդն էր։ Ադրբեջանը զիջել է դիրքերը՝ զբաղեցնելով 90-րդ հորիզոնականը, մինչդեռ նախորդ տարի 87-րդն էր։
Թուրքիան երջանիկ երկրների ցանկում 79-րդն է, Ռուսաստանը՝ 68-րդը։
Աշխարհում ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան։ Առաջատար հնգյակում են նաև Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան և Շվեյցարիան:
Իսկ ցանկի վերջին հորիզոնականում Բուրունդին է։ Ամենադժբախտ երկրների հնգյակում են հայտնվել նաեւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Տանզանիան և Եմենը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին