Ատլանտյան օվկիանոսում մի քանի միլիոն դոլարի մեքենաներ տեղափոխող նավ է հրդեհվել ու խորտակվել (լուսանկարներ, տեսանյութ)
Համբուրգից դուրս եկած իտալական նավը, որը բարձված է եղել 2000 թանկարժեք մեքենայով, Բրազիլիա ուղևորվելու ճանապարհին հրդեհվել է ու խորտակվել: Միջադեպը տեղի է ունեցել Ատլանտյան օվկիանոսում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, բրիտանական ռազմածովային ուժերը փրկել են նավի 27 հոգանոց անձնակազմին:
Հայտնի է, որ 28 000 տոննա քաշով նավը խորտակվել է Ֆրանսիայի ափերից ոչ հեռու: Երկրի իշխանություններն անմիջապես սկսել են հավաքել խորտակման հետևանքով նավից արտահոսած վառելիքը:
Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունից հայտնել են, որ նավի վրա եղել է իրենց արտադրության 37 մեքենա (718 Cayman-ներ, Boxter-ներ, Cayenne-ներ), այդ թվում՝ 4 հատ 911 GT2 RS թանկարժեք մոդել, որից յուրաքանչյուրն արժե 293 200 դոլար:
Բացի այդ, նավի վրա եղել են Audi A3, A5, RS4, RS5, Q7 մոդելներ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին