Սուրհանդակների ժամանակը. նախագահն ու վարչապետը չեն կարողանում ժամանակին կապ հաստատել
«Իրավունք» թերթը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց շուրջ 4 և ավել ժամ: Իհարկե, այդ ընթացքում նորություններ՝ երկրի ապագայի հետ կապված, բացահայտումներ ու դարակազմիկ մտքեր այդպես էլ չհնչեցին: Իսկ զավեշտ հիշեցնող դրվագներ, ինչքան ասես, կային: Միայն ափսոս, որ ասուլիսը Կրկեսի շենքում չէր...
Օրինակ, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, Ն. Փաշինյանն անդրադարձավ Ստեփանակերտում կայացած ՀՀ և Արցախի Անվտանգության խորհրդի համատեղ նիստին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հրավերի ուշացմանը, որի պատճառով էլ նախագահն ասել էր, թե տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ ներկա չի լինի: Ն. Փաշինյանը նախ վստահեցրեց, թե Արմեն Սարգսյանին ընդունում է որպես ՀՀ նախագահ, կարծես թե, իր ընդունելով են Հայաստանում նախագահ ընտրվում, այլ ոչ թե խորհրդարանի ընտրությամբ: Ապա հավելեց, որ համատեղ նիստի մասին շատ հարցեր որոշվել են նախօրեին՝ երեկոյան, և անձամբ ինքն է զանգել նախագահին՝ հրավիրելու համար, որ հաջորդ առավոտյան պաշտպանության նախարարի հետ ուղղաթիռով գա Ստեփանակերտ: Սակայն, ոչ ավել, ոչ պակաս վերջինիս չի հաջողվել կապ հաստատել և հանձնարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին կապ հաստատել ու հրավիրել ՀՀ նախագահին:
Ինչ խոսք, եթե նախագահն ու վարչապետը չեն կարողանում իրար հետ ժամանակին կապ հաստատել, ուրեմն ժամանակն է պատմության խորքից հանել սուրհանդակներին՝ հաշվի առնելով, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, և միգուցե վաղը՝ ավելի օրհասական պահի ևս նախագահն ու վարչապետը չկարողանան ժամանակին կապ հաստատել միմյանց հետ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին